Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

Նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելով՝ վտանգվում է դատավորի անձեռնմխելիությունը

Political

Մի շարք դատավորներ իրենց մտահոգությունն են հայտնում ՀՀ Արդարադատության նախարարի օրենսդրորեն ամրագրված լիազորությունը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու, ինչպես նաև կարգապահական վարույթների հարուցման հնարավորությունը՝ ընթացիկ, դեռևս վերջնական դատական ակտով չավարտված գործերով։

Ներկայացնում ենք դատավորների հայտարարությունը.

«2019-2021 թվականներին միջազգային հեղինակավոր կառույցները հրապարակել են Հայաստանի դատական իշխանության անկախության վերաբերյալ իրենց կարծիքները, առաջարկությունները և նկատառումները, որոնցում հատկապես խնդրահարույց են գնահատել ՀՀ Արդարադատության նախարարի օրենսդրորեն ամրագրված լիազորությունը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու, ինչպես նաև կարգապահական վարույթների հարուցման հնարավորությունը՝ ընթացիկ, դեռևս վերջնական դատական ակտով չավարտված գործերով։

Մասնավորապես․

- Վենետիկի հանձնաժողովի կարծիք No. 963 / 2019   CDL-AD(2019)024․

Երրորդ անձը ով կարող է կարգապահական վարույթ հարուցել ԲԴԽ Արդարադատության նախարարն է։ Վենետիկի հանձնաժողովը քննադատական դիտարկումներ է արել Չեռնոգորիայի համադրելի դրույթի մասով՝ «99-րդ հոդվածով արդարադատության նախարարին իրավունք է տրվում կարգապահական վարույթ հարուցել դատավորների նկատմամբ։ Կարելի է հարց տալ, թե արդյոք դա համահունչ է դատական իշխանության անկախությանը և իշխանությունների տարանջատման սկզբունքին»։ Այնուամենայնիվ, 2017 թվականի հոկտեմբեր ամսվա N18 Կարծիքում (տե՛ս § 136), Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարը կարող է կարգապահական վարույթ հարուցել ԲԴԽ Կարգապահական Հանձնաժողովի հետ հավասար հիմունքներով, և որևէ դերակատարում չունի որոշումների կայացման մեջ, Արդարադատության նախարարի ներգրավումը կարգապահական վարույթի հարուցման փուլում անընդունելի չէ։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ԴԸԺ-ի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն ունի ավելի բազմազան կազմ, քան իր նախորդը, ապա կարելի է ենթադրել, որ նախարարի լիազորությունները կարող են աստիճանաբար դադարեցվել նոր համակարգի գործարկումից հետո:

Գնահատման 4-րդ փուլ Կոռուպցիայի կանխարգելում պատգամավորների, դատավորների և դատախազների նկատմամբ Հայաստանի Հանրապետության երկրորդ զեկույց.

Առաջարկ viii. 43. GRECO-ն առաջարկել է (i) վերանայել Արդարադատության նախարարության դերը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներում, (ii) կարգապահական վարույթների՝ որպես դատավորի նկատմամբ ազդեցության կամ հաշվեհարդարի գործիք չօգտագործվելու պատշաճ երաշխիքներ գործադրել, ներառյալ՝ դատավորների կողմից կարգապահական որոշումները դատարանում վիճարկելու հնարավորությունը։ 44. Հիշատակվում է, որ այս առաջարկը մասամբ իրականացվել է Համապատասխանության մասին զեկույցում (Compliance Report): Ինչ վերաբերում է առաջին մասին, նշվել է, որ արդարադատության նախարարը դեռևս լիազորված է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել։ GRECO-ն ընդգծել է, որ արդարադատության նախարարի, որը գործադիր իշխանության մաս է կազմում, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներում ներգրավված լինելը կարող է դիտարկվել ոչ լիովին համատեղելի դատական անկախության հետ: Խորհրդարանում առկա Դատական օրենսգրքի նախագիծը նախատեսում էր նախարարի այդ լիազորության պահպանումը՝ որոշակի սահմանափակումներով։ Սակայն դա այն ժամանակ միայն նախագիծ էր: Ինչ վերաբերում է առաջարկի երկրորդ մասին, GRECO-ն ողջունել է Բարձրագույն դատական խորհրդի նոր իրավասությունը՝ որոշում կայացնելու դատավորների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ: GRECO-ն նաև բարձր է գնահատել լրացուցիչ երաշխիքները անհարկի ճնշումներից, ինչպիսիք են դատավորների ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը և այլն: Այնուամենայնիվ, GRECO-ն շարունակում էր անհանգստանալ, որ հնարավոր չէր կարգապահական որոշումը վիճարկել դատարանում, ու ոչ միայն դրա սահմանադրականության կապակցությամբ: Հետևաբար, առաջարկի այս մասը մասամբ է իրականացվել: 45. Առաջարկի առաջին մասի վերաբերյալ իշխանությունները այժմ հայտնում են, որ դատավորների կարգապահական պատասխանատվության կարգը փոփոխվել է, սակայն արդարադատության նախարարը դեռևս լիազորված է կարգապահական վարույթ հարուցել (Դատական օրենսգրքի 19-րդ գլուխ՝ դատավորի կարգապահական պատասխանատվության մասին): Բացի այդ, իշխանությունները հաստատում են, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող մարմինը, այդ թվում՝ արդարադատության նախարարը, իրավասու է դատարանում ծանոթանալ ցանկացած քրեական, քաղաքացիական կամ որևէ այլ գործի նյութերին, որոնց դեպքում վավեր դատական որոշում դեռևս չի կայացվել՝ «չմիջամտելով արդարադատության իրականացման գործընթացին» (Օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ): Սակայն իշխանությունները բացատրում են, որ այդ դեպքերում կարգապահական վարույթը կարող է հարուցվել միայն դատավարության ավարտից և դատական որոշումից վեց ամիս հետո։ Իշխանությունները հավատարիմ են մնում արդարադատության նախարարի՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերացնելուն, հենց որ Դատական օրենսգրքում նոր փոփոխություններով նախատեսված Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի նոր հանձնաժողովն ապացուցի իր արդյունավետությունը, ինչպես առաջարկել է Վենետիկի հանձնաժողովը։ 46. Առաջարկի երկրորդ մասի վերաբերյալ իշխանությունները հայտնում են, որ ներկայումս, Սահմանադրության համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդն այն մարմինն է, որն իրավասու է որոշում կայացնել դատավորների նկատմամբ կարգապահական տույժի վերաբերյալ։ Խորհուրդը գործում է իբրև դատարան և իր որոշումները սկզբունքորեն կարող են բողոքարկվել Վճռաբեկ դատարանում: Սակայն վերջինս իրավասության սահմանափակ շրջանակ ունի։ Իշխանություններն ընդգծում են, որ Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը նախատեսում է սահմանադրական փոփոխություններ, որոնք նախատեսում են դատավորների նկատմամբ կարգապահական որոշումների բողոքարկման արդյունավետ մեխանիզմի ստեղծումը։ Մինչ այդ, Դատական օրենսգրքի փոփոխությունները բողոքարկման ժամանակավոր մեխանիզմ են ապահովում էական հարցերի վերաբերյալ։ 47. GRECO-ն ի գիտություն է ընդունում տրամադրված տեղեկությունը: GRECO-ն նշում է, որ արդարադատության նախարարը, ինչպես նաև Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայումս դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություններ ունեն: GRECO-ն ափսոսանք է հայտնում, որ արդարադատության նախարարը դեռևս ունի այս գործառույթը և իրավունք ունի ծանոթանալու ընթացքի մեջ գտնվող դատական գործերի նյութերին, որոնցում առկա չէ որևէ վերջնական դատական որոշում։ GRECO-ի դիրքորոշումը մնում է այն, որ կարգապահական վարույթում արդարադատության նախարարի դերը պետք է դադարեցվի։ Հետևաբար, առաջարկի առաջին մասին դեռ պետք է անդրադառնալ: Առաջարկի երկրորդ մասի կապակցությամբ GRECO-ն ափսոսանք է հայտնում, որ կարգապահական որոշումների բողոքարկման պատշաճ մեխանիզմ չի գործադրվել: Դատական օրենսգրքում սպասվող փոփոխություններով նախատեսված մեխանիզմը ոչ ավելին է, քան ԲԴԽ-ի կողմից գործը սահմանափակ հիմքերով վերսկսելու հնարավորություն։ Հետևաբար, առաջարկի երկրորդ մասը մնում է մասամբ իրականացված։ 48. GRECO-ն եզրակացնում է, որ առաջարկ viii մնում է մասամբ իրականացված:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 11.11.2021 թվականին հրապարակել է եզրահանգումներ Հայաստանի վերաբերյալ, որում մասնավորապես նշվել է. «Դատական իշխանության անկախության վերաբերյալ հանձնաժողովն արտահայտել է իր մտահոգությունը գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից գործադրվող ազդեցության, ինչպես նաև դատավորների և դատախազների ընտրության, նշանակման և նրանց գործունեության դադարեցման գործող ընթացակարգերի վերաբերյալ։ Հանձնաժողովը մասնակից պետությանն առաջարկել է ապահովել դատավորների և դատախազների պաշտպանվածությունը ցանկացած տեսակի անհարկի ճնշումներից և միջամտություններից, ինչպես նաև երաշխավորել դատավորների և դատախազների պաշտոնավարման անվտանգությունը։

Սույնով հայտնում ենք մեր մտահոգությունը «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված Արդարադատության նախարարին վերապահված կարգապահական վարույթ հարուցելու լիազորության չարաշահման կապակցությամբ, որի մասին խոսում է հետևյալ վիճակագրությունը․

- 2021 թվականի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարի կողմից հարուցվել և Բարձրագույն դատական խորհրդին է հասցեագրվել ընդհանուր թվով 23 կարգապահական վարույթ,

- 2020 թվականի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարի կողմից հարուցվել և Բարձրագույն դատական խորհրդին է հասցեագրվել ընդհանուր թվով 13 կարգապահական վարույթ,             

- 2019 թվականի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարի կողմից հարուցվել և Բարձրագույն դատական խորհրդին է հասցեագրվել ընդհանուր թվով 5 կարգապահական վարույթ։

Հիշյալ վիճակագրությունը չի ներառում այն դեպքերը, երբ Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ հարուցել է, սակայն ընթացք չի տվել։       

Վիճակագրական տվյալներից ակնհայտ է, որ 2021 թվականին հարուցված և Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված կարգապահական վարույթների թիվը 2020 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվել, իսկ 2019 թվականի համեմատ՝ հնգապատկվել է։

Գործող Արդարադատության նախարարն իր հրապարակային ելույթներում բազմիցս հայտնել է կարգապահական վարույթների քանակն ավելացնելու պատրաստակամություն և այդ միջոցով իր կողմից որպես «վատ» որակված դատավորների լիազորությունները դադարեցնելու ծրագրի մասին։

Ընդ որում, հրապարակայնորեն խոստացել է մեկ տարվա ընթացքում ներկայացնել դատավորների լիազորությունների դադարեցման առումով կոնկրետ արդյունքներ, մինչդեռ հիշյալ լիազորությունը վերապահված է բացառապես Բարձրագույն դատական խորհրդին։

Ավելին, «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածը չի նախատեսում դեռևս վերջնական դատական ակտերով չավարտված` ընթացիկ գործերով կարգապահական վարույթներ հարուցելու արգելք:

Նման դեպքեր արդեն իսկ արձանագրվել են։

Այդ գործընթացը ոչ միայն ինքնին խոցելի է դարձնում տվյալ գործով արդարադատության իրականացումը, այլև կարգապահական վարույթի հարուցման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով խաթարում է գործող յուրաքանչյուր դատավորի անկախության երաշխիքները։

Սույնով հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Արդարադատության նախարարի նման գործելաոճն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի կողմից վավերացված միջազգային օրենսդրությամբ ամրագրված դատական իշխանության անկախության հետ, վտանգում է դատավորների ֆունկցիոնալ անձեռնմխելիությունը և կարող է գնահատվել որպես դատավորների նկատմամբ ազդեցության և ճնշում գործադրելու միջոց, որն անթույլատրելի է ժողովրդավարական հասարակությունում։

Ուստի անհրաժեշտություն կա օրենսդրական փոփոխությունների սույն հայտարարությամբ արձանագրված դատական իշխանության անկախության վտանգները չեզոքացնելու նպատակով։

Հ․Գ․ Սույն հայտարարությունը չի ներկայացվել այլ դատավորների ուսումնասիրությանը և  հավանությանը՝ նրանց չթիրախավորելու նկատառումից ելնելով։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ․

Դավիթ Բալայան

Դավիթ Հարությունյան

Արման Հովհաննիսյան

Զարուհի Նախշքարյան

 

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝

Ալեքսանդր Ազարյան

Արշակ Վարդանյան

Մխիթար Պապոյան

Վազգեն Ռշտունի »։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular