«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին 

Ենթասպան գերեվարվել է վիրավորվելուց հետո, գերության մեջ վիրահատվել է, վերադարձել է և կալանավորվել. «Փաստինֆո»

Իրավունք

Նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված և նոյեմբերի 26-ին հայրենադարձված ենթասպա Արեն Արամյանը գերի է ընկել՝ ծանր մարմնական վնասվածքներ ստանալուց հետո, սակայն այժմ գտնվում է կալանավայրում՝ թեև պետք է շարունակի բուժումը։

Արեն Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Արամյանը ստացել է ծնկի հրազենային վնասվածք, բազմաբեկոր կոտրվածքներ, պետք է ստանա վերականգնողական բուժում, ցանկացած օր ուշացնելու դեպքում հավանականությունը մեծանում է, որ կարող է շարժողական խնդիրներ ունենալ։

Գերեվարվելուց հետո Արամյանին Գանձակից Բաքվի հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով՝ վիրահատության, քանի որ վիճակը ծանր է եղել, իսկ նոյեմբերի 26-ին հայրենադարձվելուց հետո Ամարյանը տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց, որտեղ 10 օր բուժօգնություն է ստացել, ապա՝ կալանավորվել։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արամյանը հարցաքննվել է՝ որպես տուժող։ Դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա՝ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը բավարարվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից։

Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից մերժվել է։ Տարեմուտին վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին, ինչը ևս բավարարվել է՝ դեկտեմբերի 30-ին։ Պաշտպանը կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացրել, սակայն բողոքը նույնիսկ դեռ մակագրված չէ։

Կարապետյանը տեղեկացրեց, որ Արամյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում. «Եթե մարդը հանցանք չի կատարել, կռվել է հայրենիքի համար, պաշտպանել հայրենիքը, ինչպե՞ս կարող է առաջադրված ապօրինի մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչել։ Մեղավոր չի ճանաչում, մանրամասն պատմել եղելությունը, այնպես չէ, որ հրաժարվում է ցուցմունք տալ»։

Կալանավորման հիմքում դրված է գործով անցնող անձանց վրա ապօրինի ազդեցություն գործադրելու հավանականությունը։ Հարցին՝ որքանով է իրավաչափ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը՝ նկատի ունենալով, որ գերությունից վերադարձած անձինք խոցելի են, ընդ որում՝ ունի վիրավորում, փաստաբանն արձագանքեց՝ նշելով, որ նման հիմք ներկայացնելու դեպքում թե՛ վարույթն իրականացնող մարմինը, թե՛ դատարանը պետք է անդրադառնան փաստական տվյալների, այսինքն՝ պետք է քրեական գործի նյութերում փաստական տվյալներ լինեն, որ ողջամիտ կասկածներ լինեն՝ հնարավոր ազդեցության, մինչդեռ, նման փաստական տվյալներ քրեական գործում առհասարակ բացակայում են։

«Որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, որ կարող է անօրինական ազդեցություն ունենալ։ Բացի այդ՝ անգամ եթե նման մտավախություն կա, ապա դրա շեմը շատ ցածր է։ Արամյանի հետ առնչվող անձինք գտնվել են գերության մեջ և գերության մեջ գտնվող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն ունենալն ուղղակի ծիծաղելի է։ Մարդը հո չի գնալու Բաքու, ասի, օրինակ՝ խնդրում եմ, եթե ձեզ հարցաքննեն, նման ցուցմունք կտաք, իսկ ով վերադառնում է՝ անմիջապես հարցաքննվում է և առերեսվում է Արամյանի հետ։ Այդ հիմքն ընդհանրապես բացակայում է»,- նշեց Կարապետյանը՝ զերծ մնալով մանրամասնելուց, թե ում հետ է առերեսվել Արամյանը։

Ինչ վերաբերում է հայրենադարձված գերիների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին և վերջիններիս ազատազրկմանը, ինչքանով դա կազդի Ադրբեջանում գտնվող ռազմագերիների հայրենադարձման վրա՝ փաստաբանը զերծ մնաց մեկնաբանելուց, քանի որ հարցը նուրբ է, ինքն ունի անձնական կարծիք, որը չի ցանկանում բարձրաձայնել՝ հաշվի առնելով պետության հեղինակությունը և Ադրբեջանում գտնվող գերիների ճակատագիրը։

Այդուհանդերձ փաստաբանը զարմանալի համարեց նման վերաբերմունքը վերադարձած գերիների նկատմամբ. եթե որոշ հանգամանքներ պարզելու անհրաժեշտություն կա՝ թող պարզեն, բայց ինչու են ամենախիստ խափանման միջոցն ընտրում։

Նշենք, որ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում Արամյանի վիճակը վատացել է։ Պաշտպանը դիմում է ներկայացրել՝ խնդրելով տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, ինչից հետո Արամյանը «Էրեբունի» ԲԿ-ում հետազոտություն է անցել, սակայն պատասխանը դեռևս չի ստացվել։ Փաստաբանը մտահոգություն հայտնեց, որ յուրաքանչյուր երկու օրը մեկ պետք է փոփոխել վիրակապը, սակայն կալանավայրում վիրակապը փոխում են մոտ մեկ շաբաթվա ընթացքում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեցլ է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետ
Ամենադիտված