Համբարձում Մաթևոսյանը նոր մամուլի քարտուղար ունի․ Նժդեհ Հովսեփյանն ազատվել է այդ պաշտոնից
ПолитическиеՆժդեհ Հովսեփյանն ազատվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Նժդեհ Հովսեփյանին ազատել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից»։
Փոխվարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է մամուլի քարտուղար․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Լուսինե Մարտիրոսյանին նշանակել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղար»։