40 տարվա «ծանոթությունից» հետո ամերիկուհին ամուսնացել է իր սիրելի գույնի հետ (լուսանկարներ)
PhotosԱմերիկուհին, ով 40 տարի տարված է վարդագույնով, ամուսնացել է դրա հետ, հաղորդում է Daily Mirror-ը։
Կալիֆոռնիայից Քեյ Սերան Լաս Վեգասում անսովոր հարսանիք է կազմակերպել հունվարի սկզբին։ Կինը արարողությանը ժամանել է վարդագույն մեքենայով։ Նա վարդագույն զգեստ է հագել, իսկ արարողությունն ավարտվել է նրանով, որ Սերան իր մատին վարդագույն մատանի է դրել։
Ավելի ուշ սոցցանցերում կինը պատմել է, որ նախկինում միայն վարդագույն գույնի հետ է «ժամադրվել», սակայն 40 տարվա ծանոթությունից հետո որոշել է պաշտոնական դարձնել սիրելիի հետ հարաբերությունները։ Սերան սիրահարվել է վարդագույնին 20 տարեկանում։ Այնուհետև երեկույթներից մեկի համար նա ամբողջովին վարդագույն է հագնվել:
«Ես ինձ ուղղակի հրաշալի էի զգում և մտածում էի, որ եթե վարդագույնով ինձ այդքան լավ եմ զգում, ապա ինչու չկրել այն ամեն օր»,- իր հիշողություններով կիսվել է նորապսակը: