ԱՄՆ-ում կայացած մրցույթում տրանսգենդեր լողորդուհին պարտվել է մեկ այլ տրանսգենդերի մարզիկի
СпортՏրանսգենդեր լողորդուհի Լիա Թոմասը պարտվել է մեկ այլ տրանսգենդեր մարզիկի՝ Իսակ Հենիգին ԱՄՆ-ում քոլեջի մրցումների ժամանակ, հայտնում է New York Post-ը։
Շաբաթ օրը Փենսիլվանիայի համալսարանից Թոմասը պարտվել է Հենիգին` Յեյլի համալսարանից, կանանց 100 և 400 յարդ հեռավորություններում:
Թոմասը նախկինում հանդես է եկել Փենսիլվանիայի համալսարանի տղամարդկանց թիմում և տեղափոխվել է կանանց թիմ: Թոմասը հանդես է գալիս Համալսարանական սպորտի ազգային ասոցիացիայի առաջին դիվիզիոնում՝ նախկինում գրանցելով քոլեջի մի քանի ռեկորդ։
Նշվում է, որ Հենիգը շարունակում է իր տրանսգենդերային անցումը։