Շիրակի մարզում մերկասառույցի պատճառով ЗИЛ-ը բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հունվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 26-ամյա Վահան Առաքելյանը իր վարած ЗИЛ մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Նոր Ախուրյան ավտոճանապարհի Նոր Ախուրյանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: