Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը թափուր կմնա, մինչև «Հայաստանը» կողմնորոշվի. Քոչարյան
Տեսանյութեր«Տևական ժամանակ է` մենք ականատես ենք մի գործընթացի, երբ ընդդիմադիր խմբակցությունների կողմից Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվում է նույն թեկնածուն, սակայն, նրա թեկնածությունն մերժվում է: ՔՊ-ն ներկայացրել է բոլոր հիմնավորումները՝ ինչու ընդդիմության թեկնածու Արթուր Ղազինյանը չի կարող համապատասխանել այդ պաշտոնին: 2021թ-ի դեկտեմբերի 7-ի նիստի ընթացքում հայտարարվել է, որ «Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի առաջադրում,այս դեպքում, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է ԱԺ ամենամեծ խմբակցությանը, այս դեպքում՝ ՔՊ-ին». Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ ՔՊ-ն որոշել է այս պաշտոնում թեկնածու չառաջադրել՝ այն թողնելով թափուր։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց.
«Այս քայլով «Հայաստան» խմբակցությանը հնարավորություն ենք տալիս գալ և ՔՊ-ի հետ քննարկել, թե ում կուզեն իրենք ներկայացնել՝ բացի Արթուր Ղազինյանից»,- նշեց Քոչարյանը: