Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am 

ՔՊ-ի «անհաջողակաները». ո՞ւմ և ինչի՞ համար չներեց Փաշինյանը

Վերլուծական

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի մի շարք թիմակիցներ կարիերային աճ արձանագրեցին՝ պատգամավորի մանդատը փոխարինելով մարզպետի և նախարարի պորտֆելներով: Սակայն, ՔՊ-ում եղան նաև անհաջողակներ, որոնց Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ բացթողումների համար պարզապես չներեց՝ կամ հեռացնելով զբաղեցրած պաշտոնից, կամ իջեցնելով այդ պաշտոնը:

Դիցուք՝ Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ով հեռացվեց զբաղեցրած պաշտոնից Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո, նրան չներվեց ՀՀ մեծությամբ երկրորդ քաղաքում ՔՊ-ի պարտությունը:

Նույն պատճառով, սակայն արդեն Կոտայքում գրանցած պռավալի արդյունքում նախարարի պաշտոնին հրաժեշտ տվեց Ռոմանոս Պետրոսյանը, ով տեղափոխվեց ՊՎԾ՝ դառնալով Փաշինյանի աչքերն այս կառույցում:

ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանին Փաշինյանը ևս հեռացրեց այն պատճառով, որ վերջինս բավարար ցուցանիշներ չէր գրանցում նախկին և գործող պաշտոնյաների տակ այսպես ասած՝ կեղտ գտնելու գործում:

Փաշինյանը և ՔՊ-ն բառի բուն իմաստով ստիպեցին պաշտոնից հետանալ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին: Նրան չներվեց ՔՊ-ից և ՔՊ-ի քաղաքական գծից հեռանալը և լոյալության կորուստն առ իշխող քաղաքական ուժ:

Պաշտոնից հեռացվեց նաև ԱԻՆ փոխնախարար Կարեն Սարուխանյանը, ով նույնպես ներգրավված էր Շիրակում ընթացող ՔՊ նախընտրական արշավին, սակայն, ձախողեց ինչն էլ վերջինիս չներվեց Փաշինյանի կողմից: Այս պահին Սարուխանյանը դեռևս նոր պաշտոն չի ստացել:

Կադաստրի կոմիտեի նախագահի պաշտոնին չվերադարձավ Վեդիում հանուն ՔՊ-ի պայքար մղող Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը: Վերջինս նշանակվել է Վեդի համայնքի ղեկավարի ժՊ, և չի բացառվում, որ եթե գալիք ընտրություններում էլ ՔՊ-ն պարտվի՝ Սարգսյանը ընդհանրապես առանց պաշտոն կմնա:

Նախարարի դիրքից պատգամավորի աթոռին հայտնված Արսեն Թորոսյանը նույնպես ակնհայտորեն գոհ չէ իր նոր աշխատատեղից: Նա չի թողնում նախկին պաշտոնին վերադառնալու ջանքերը, սակայն ապարդյուն: Մամուլը գրել էր, որ Փաշինյանը նրան գործադիրում այլևս չի տեսնում:

Ինչպես տեսնում ենք՝ Նիկոլ Փաշինյանը բավական խիստ է վարվում իր այն թիմակիցների հետ, որոնց հետ ճանապարհ է անցել, ովքեր սակայն ինչ-ինչ պատճառներով այլևս չեն գոհացնում վարչապետին և լիարժեքորեն չեն ծառայում ՔՊ-ին:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավի
Ամենադիտված