Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel 

Հայաստանում բացահայտվել է քողարկված ֆինանսական բուրգ

Society

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվել են 2013թ-ից Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում հիմնված և Միացյալ Թագավորությունում «Vodanet British LTD» կազմակերպության հաշվառմամբ քողարկված ֆինանսական բուրգի մասի՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Կանադայի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների հանցավոր համաձայնությամբ 2016 թ-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալելու մի շարք հանգամանքներ: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն «VODA» անվան ներքո հանդես եկող հանցավոր խմբի բարձրագույն աստիճանակարգում գտնվող անդամների կազմակերպմամբ ծրագրվել և գործարկվել է բուրգի կազմում նոր անդամների և գույքային միջոցների ներգրավման՝ օրենքով արգելված և բարոյապես խեղաթյուրված համակարգ: Արդյունքում, «միջազգային հեղինակավոր ընկերության» կազմում բիզնես գործունեություն իրականացնելու հնարավորություն ընձեռելու և այդպիսի գործունեությունից խոշոր շահույթ ստանալուն նախատրամադրելու նպատակով փուլային դասընթացների պատրվակով հավաքագրել և ընդգրկել են բազմաթիվ քաղաքացիների՝ դրդելով վերջիններիս հաշվառվել «voda.net», «vodanet.io» ցանցային հարթակներում և կատարել 450 ԱՄՆ դոլարից մինչև 21.000 ԱՄՆ դոլար գումարի չափով հյուրանոցային փաթեթների թվացյալ ամրագրումներ, ինչը ներկայացվել է որպես երաշխավորված ներդրում՝ ընկերության կազմում գործելու թույլտվության դիմաց։

Կոմիտեից նշում են, որ ֆինանսական բուրգի կազմում կուտակված միջոցները հանցավոր խմբի կազմից դուրս գործող մասնակիցների միջև վերաբաշխումը նվազագույնի հասցնելու, ինչպես նաև նոր տուրիստական թվացյալ փաթեթներ ձեռք բերած նոր ներդրողների կողմից  այդ փաթեթների շահագործումը բացառելու նպատակով մշակվել են եկամուտների ստացման և վերաբաշխման ֆունկցիոնալ համակարգեր, ինչպես նաև փաթեթների շահագործման այնպիսի տարաժամկետում, որն ակնհայտորեն ոչ ձեռնտու պայմաններ է առաջացրել այն շահագործել ցանկացող գերակշիռ մեծամասնության համար։  

2018թ-ի հունիսի 20-22-ն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացված քրեական հետապնդումների շնորհիվ «Vodanet British LTD» ընկերության գործունեությունը կասեցվել, իսկ նրա անվան ներքո գործող «voda.net», «vodanet.io» կայքերի գործունեությունը դադարեցվել է, որպիսի հանգամանքներում ֆինանսական բուրգ հանդիսացող համակարգը տարրալուծվել և բաժանվել է մի քանի խմբավորումների միջև: Այնուհետև, հանցավոր խմբավորման մի քանի անդամներ վերակազմակերպվել ու Կանադայում հաշվառել են «Onyxum» անվանմամբ ընկերությունը և համացանցում գործարկելով համանուն «onyxum.com» կայքն ու վերախմբավորելով «Vodanet British LTD» անվան ներքո գործունեություն ծավալած կազմակերպված հանցավոր խմբավորման հիմնական համակարգողներին՝ արդեն ներգրավված մարդկային ռեսուրսներին վերատիրանալու դիտավորությամբ ստանձնել են նշված «կազմակերպության» իրավահաջորդությունը և Հայաստանի Հանրապետության տարածքում՝ արդեն մշակված և կատարելագործված մեթոդիկայով, չկոնկրետացված միասնական դիտավորությամբ շարունակել են, առանց գույքն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության, նոր ներդրողների ներգրավումից գույքային շահույթ ստանալուն ուղղված ֆինանսական բուրգի համալրումը։ Այդ նպատակի իրականացման համար Երևան քաղաքում և ՀՀ բազմաթիվ բնակավայրերում հիմնվել են համանուն տարածքային գրասենյակներ, որտեղ փուլային դասընթացների պատրվակով հավաքագրվել և ընդգրկվել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնց մոտ համոզմունք է ձևավորվել, որ կարող են մատչելի եղանակով կատարել բարձրակարգ հյուրանոցային փաթեթների թվացյալ գնումներ և իրավունք ստանալ «արտասահմանյան հեղինակավոր ընկերության» համակարգում շահավետ եղանակով իրականացնել տուրիստական փաթեթների վաճառք, որում ներգրավվելու նախապայմանը հանդիսացել է տուրիստական փաթեթ գնելը. այսինքն` որոշակի չափով գույքի ներդրում կատարելը, իսկ գումար աշխատելու միակ հնարավոր եղանակը պայմանավորված է եղել նոր ներդրողների ներգրավմամբ և նրանց կողմից կատարված գնումների հաշվին որոշակի տոկոսների ստացմամբ։

Բավարար ապացույցների հիման վրա մինչ օրս մեղադրանք է առաջադրվել «VODA» և «Onyxum» անվան ներքո գործող ֆինանսական բուրգի մասը ստեղծող և համակարգող 11 անդամների: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ հանցանքի կատարման մեխանիզմում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ  «Onyxum.com» կայքի, համանուն ընկերության գրասենյակների, համանման ծառայություններ մատուցող այլ ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելուց, քանզի էապես մեծ է հավանականությունը, որ դրա արդյունքում անձը կարող է դառնալ հանցագործության զոհ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses
Most Popular