Մահացել է ռուս հայտնի հեռուստահաղորդավար Միխայիլ Զելենսկին
LeisureՄահացել է հեռուստահաղորդավար Միխայիլ Զելենսկին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Россия-Культура» հեռուստաալիքի փոխղեկավար Ալեքսանդր Եֆիմովիչը։
«Հավերժ հիշատակ։ 47 տարեկանում մահացել է մեր հեռուստահաղորդավար Միխայիլ Զելենսկին»,- գրել է Եֆիմովիչը։
ՌԴ դեսպանատան տվյալներով՝ լրագրողը մահացել է Դոմինիկյան Հանրապետությունում՝ արձակուրդի ժամանակ։
«Ռոսիա-Կուլտուրա» հեռուստաալիքի եթերում Զելենսկին վարում էր «Билет в Большой» հաղորդումը, ինչպես նաև եղել է հեռուստաալիքի սյունակագիր և «Новости культуры» հաղորդաշարի վարող: Նախկինում լրագրողը լրատվական հաղորդումներ է վարել «Россия-1» և «ТВ Центр» հեռուստաալիքներով և «Прямой эфир» թոք֊շոուն։ Բացի այդ՝ Զելենսկին աշխատել է «России-24»-ում։