Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ. քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը
ՔաղաքականՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ, հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը, մտքեր են փոխանակվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության ընթացքի վերաբերյալ: Ընդգծվել է խաղաղապահ կոնտինգենտի գործողությունների արդյունավետ համակարգումը, ինչը նպաստել է Ղազախստանում իրավիճակի նորմալացմանը: