Գրիգոր Մինասյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում
ՔաղաքականՎատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գրիգոր Մինասյանը ՀՀ ԱՆ նախարար Կարեն Անդրեասյանի մոտ ընկերն է։
Նշենք, որ Գրիգոր Մինասյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2005-2008թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում: 2004-2008թթ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՀՀ արդարադատության նախարարության մի շարք ստորաբաժանումներում՝ կատարելով ինչպես փորձագիտական, այնպես էլ ղեկավար աշխատանք:
2012 թվականից հանդիսանում է «AM» Իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետերը:
2008 թվականին պաշտպանել է գիտական թեզը և դարձել իրավաբանական գիտությունների թեկնածու:
Գրիգոր Մինասյանը ակտիվ մասնակացություն է ունեցել 2017 թվականի Երևանու ավագանու ընտրություններին։
2017 թվականի մայիսի 14-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
Ամուսնացած է, ունի երկու դուստր: