Opel-ը Հյուսիս-հարավ ճանապարհին տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել, կա վիրավոր
Արտակարգ ՊատահարՀունվարի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40–ի սահմանում Opel մակնիշի ավտոմեքենան Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աբյուրի՝ վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդի ինքնությունը: