Սերգեյ Մովսիսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ
ПолитическиеԱյսօր՝ հունվարի 13-ին, կառավարության նիստին զեկուցվող հարցերի շարքում Արագածոտնի մարզպետ նշանակվեց ՔՊ պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը:
Նշենք, որ մինչ այդ ԱԺ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, անկուսակցական Սերգեյ Մովսիսյանը հունվարի 4-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Այսօր էլ լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ իր՝ Արագածոտնիի մարզպետ նշանակվելը, եղել է քաղաքական թիմի որոշումը. «Երևի ավելի նպատակահարմար են գտել իմ պոտենցիալը գործադիր մարմնում օգտագործելը»,- նշեց նա:
Վերջինս վստահեցրեց, որ մարզի խնդիրներին ծանոթ է, քանի որ ծնվել ու ապրել է Արագածոտնում։ Բոլոր խնդիրներին տեղյակ է ու հենց այսօրվանից զբաղվելու է խնդիրների լուծմամբ։
Հավելենք նաև, որ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Ռազմիկ Պետրոսյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից: