«Մենք պետք է խաղաղության օրակարգը հետևողականորեն առաջ մղենք, որի համար մեզ ամուր նյարդեր են պետք». Փաշինյան
Video«Ցավոք սրտի, մենք շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին». Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր քաղաքականությունը մենք հռչակել ենք ու ես ասել եմ, որ առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշպանողականությունը շարունակաբար բարձրացնելն է, բայց, մյուս կողմից, ասել եմ, որ մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգը բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր», - նշեց Փաշինյանը:
Փաշինյանը ընդգծեց, թե շատ-շատերն անընդհատ փորձելու են ապացուցել, որ դա հնարավոր չէ.
«Մենք հետևողական շարժվելու ենք այս ճանապարհով ու պիտի ամեն ինչ անենք, որ մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն ու անվտանգ միջավայր, սա քաղաքական մեր ամենակարևոր անելիքն է, առավել ևս, 2020 թվականի պատերազմից ու 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: