Թորոսյանը պարզաբանում է` ինչպես են ծախսվել «Հայաստան» հիմնադրամի գումարները
Տեսանյութեր«Կարծում եմ, որ այս խնդրի շուրջ արդեն մեկ տարի առաջացած կասկածները կամ մտահոգությունները իրականում անհիմն են և չկա որևէ ծախս կամ որևէ գործընթաց, որը արվել է Հայաստանի Հանրապետության էտ պահի իրավիճակին հակընդդեմ կամ Հայաստանի ազգային շահերին հակառակ»: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց քպ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը: