Էրդողանը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունների մասին Արարատ Միրզոյանը Իսպանիայի կոնգրեսի նախագահին է ներկայացրել ԼՂ կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները Բրիտանացի երկու նախարար հրաժարական են տվել Ջոնսոնի հետ կապված սկանդալների պատճառով Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Range Rover-ը, որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր Ովքեր աչք ունեն «Նակոլկա Շուշոյի» թափուր մնացած պաշտոնի վրա Եգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան պարզեցված կարգով Իշխան Սաղաթելյանը Ստրասբուրգում է. կայացել են մի շարք հանդիպումներ (լուսանկարներ) Իմ նպատակը չի եղել Ջհանգիրյանի հրաժարականը․ Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո» «Եղունգ ունես գլուխդ քորի». Հրաչյա Սարգսյանը «քցում» է երևանցիներին Փաշինյանը ճանապարհ է հարթում նախկին պաշտոնյաների նոր «յուղոտ» բիզնեսների համար 

Ինչպե՞ս օգտվել հիփոթեքի տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձման էլեկտրոնային հարթակից. ՊԵԿ-ը ուղեցույց է հրապարակել

Տեսանյութեր

ՊԵԿ-ն ուղեցույց է հրապարակել, թե ինչպե՞ս օգտվել հիփոթեքի տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձման էլեկտրոնային հարթակից:

Ուղեցույց

Հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած քաղաքացիներն այս տարվանից կարող են վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Պետական եկամուտների կոմիտեն 2022 թվականի հունվարից գործարկել է էլեկտրոնային հարթակ:

Հարթակից օգտվելու քայլերի հաջորդականությունը ներկայացված է տեսաուղեցույցով։

Ինչպե՞ս օգտվել էլեկտրոնային հարթակից

Եկամտային հարկի գումարները հետ ստանալու դիմումն առցանց ներկայացնելու համար վարկառուն նախ պետք է գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում: Դրա համար պետք է այցելել ՊԵԿ պաշտոնական կայք՝ «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» ենթաբաժին:

Այստեղ գրանցվելու համար կոմիտեն առաջարկում է մի քանի տարբերակ:

Տարբերակ 1

Երբ Դուք ունեք էլեկտրոնային ստորագրություն

Եթե վարկառուն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա petekamutner.am-ից պետք է մուտք գործի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» և սեղմի «Գրանցվել» կոճակը: Այնուհետև կարող է լրացնել անհատական հաշիվ մուտքի հնարավորություն ստանալու հայտը, ներբեռնել լրացված հայտը, դնել էլեկտրոնային ստորագրություն, ապա ստորագրված հայտը հետ բեռնել և գրանցվել համակարգում։

Էլեկտրոնային փոստի հասցեին վարկառուն կստանա հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար: Սեղմելով հղումը՝ պետք է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը, օգտվողի անունը, գաղտնաբառը և գրանցվել:

Երբ Դուք չունեք էլեկտրոնային ստորագրություն, բայց ցանկանում եք դիմումն այդ եղանակով ուղարկել 

Եթե վարկառուն չունի էլեկտրոնային ստորագրություն, կարող է ստանալ www.ekeng.am համակարգի միջոցով: Դրա համար պետք է ունենաք նույնականացման քարտ, ձեռք բերեք քարտն ընթերցող սարք, կատարեք անհրաժեշտ վճարումը և ակտիվացնեք: Գործընթացի մանրամասները տեսանյութով ներկայացված է ekeng.am համակարգում:

Էլեկտրոնային ստորագրությունն ակտիվացնելուց հետո քայլերի հաջորդականությունը կատարեք առաջին տարբերակով։

Տարբերակ 2

Երբ Դուք չունեք էլեկտրոնային ստորագրություն

Էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում կարող եք օգտվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» գրանցվելու երկու այլ տարբերակից:

Մի դեպքում կարող եք այցելել հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին և տեղում գրանցման դիմում ներկայացնել՝ տրամադրելով գործող էլեկտրոնային հասցե և համապատասխան փաստաթղթեր:

Մյուս դեպքում կարող եք նույն տվյալները և սկանավորված դիմումն ուղարկել հարկ վճարողների սպասարկման համապատասխան բաժինների էլեկտրոնային հասցեներին: Հասցեները, դիմումի ձևը և գործընթացի այլ մանրամասներ կգտնեք ՊԵԿ կայքում:

Ձեր նշած էլեկտրոնային փոստի հասցեին կստանաք հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար: Այստեղ պետք է լրացնեք հանրային ծառայությունների համարանիշը, օգտվողի անունը և գաղտնաբառը։ Վերջ, գրանցումն ավարտված է:

Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի գումարների վերադարձման էլեկտրոնային դիմումը

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» գրանցվելուց հետո, մուտք եք գործում ձեր տվյալներով ստեղծված էջը և «Եկամտային հարկի վերադարձի դիմումների գրանցամատյանում» ստեղծում նոր դիմում: Էլեկտրոնային դիմումի մեջ ընդամենը լրացնում եք ձեր հեռախոսահամարը, հաշվետու ժամանակահատվածը և գործող բանկային հաշվեհամարը: Պարտադիր պետք է նշել «Բանկային հաշվեհամարի ստուգման համաձայնություն տալու» դաշտը: Մնացած տեղեկատվությունն ինքնաշխատ լրացվում է: Անհրաժեշտության դեպքում կարող եք ստուգել լրացված տվյալները, նաև խմբագրել վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարի չափը:

Մնում է սեղմել «Հանձնել ՊԵԿ կոճակը» և վերջ․ դիմումն ուղարկված է:

Ուշադրությո՛ւն

Այս ամենն ընդամենը րոպեներ է տևում: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի եկամտային հարկի հաշվարկը գործատուն հարկային մարմին արդեն ներկայացրած ու վճարած լինի, իսկ ֆինանսական կազմակերպությունը տրամադրած լինի հիփոթեքային վարկի վճարված տոկոսների գումարի վերաբերյալ տվյալը:

Եթե այս տվյալներից որևէ մեկն անգամ փոխանցված չէ ՊԵԿ-ին, համակարգն այդ մասին ազդարարում է:

Ե՞րբ կստանաք հիփոթեքային վարկի տոկոսի չափով եկամտային հարկի գումարը 

Էլեկտրոնային դիմումը բարեհաջող ուղարկելուց հետո եկամտային հարկի գումարը կստանաք հեշտ և արագ՝ ժամերի կամ առավելագույնն աշխատանքային 3 օրվա ընթացքում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անգլիայում և Ուելսում փաբերի թիվը հասել է ռեկորդային նվազագույնիԵՄ-ում արդեն սկսել են տաք ջրի գրաֆիկ սահմանել«Քաղմասում»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը Անդրեյ Ռազինը Յուրի Շատունովի մահվան մեջ մեղադրել է Ստավրոպոլի դատավորինԱնկանխիկ վճարումների գործընթացի մեկնարկը՝ չհաշվարկված և անպատրաստ․ Հռիփսիմե Ստամբուլյան ՌԴ նահանգապետը քարտեզ է ներկայացել Լեհաստանի նախագահինՊատճառներ, թե ինչու կինը չի ցանկանում ինտիմ կյանքՄեդվեդևը մեկնաբանել է Ճապոնիայի վարչապետ Կիսիդայի խոսքերը«Ճշմարիտը չափազանց պարզ է. դեպի այն միշտ պետք է գնալ բարդ ուղով»․ Լիլիթ Կարապետյան (լուսանկար) Մագա Հարությունյանը ներկայացել է լողազգեստով և հիացրել հետևորդներին (լուսանկարներ)Էրդողանը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունների մասինԼանա Դել Ռեյին կրկին քննադատել են ավելորդ քաշի համար (լուսանկար)Արարատ Միրզոյանը Իսպանիայի կոնգրեսի նախագահին է ներկայացրել ԼՂ կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները Բրիտանացի երկու նախարար հրաժարական են տվել Ջոնսոնի հետ կապված սկանդալների պատճառով«Դիմադրություն» շարժումը վաղը հանրային քննարկում կանցկացնի Սարյանի արձանի մոտ Կինը մեքենայում բռնացրել է ամուսնուն սիրուհու հետ և դարձել համացանցի աստղՈստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Range Rover-ը, որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքերՈվքեր աչք ունեն «Նակոլկա Շուշոյի» թափուր մնացած պաշտոնի վրա244 կիլոգրամ կշռող տղամարդը հրաժարվել է վատ սովորություններից և կորցրել քաշի կեսըԵգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան պարզեցված կարգով Իշխան Սաղաթելյանը Ստրասբուրգում է. կայացել են մի շարք հանդիպումներ (լուսանկարներ)Սարգիս Ադամյանը պաշտոնապես «Քյոլն»-ի ֆուտբոլիստ է «Ես նրանց ասացի, որ մարմնավաճառ չեմ». Միլորադ ԴոդիկԲորիս Ելցինի թոռնուհին գայթակղիչ ֆոտոշարք է հրապարակել Իմ նպատակը չի եղել Ջհանգիրյանի հրաժարականը․ Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո» «Եղունգ ունես գլուխդ քորի». Հրաչյա Սարգսյանը «քցում» է երևանցիներինՄուհամեդը կրկին դարձել է ամենահայտնի անունը ԲրիտանիայումՀՀ պետական խորհրդանշաններով տոնական քայլերթ (տեսանյութ) Շուշան Պետրոսյանի ու Նունե Եսայանի ջերմ գրկախառնությունը (լուսանկար)Շնաձուկը հարձակվել է փրկարարի վրաՓաշինյանը ճանապարհ է հարթում նախկին պաշտոնյաների նոր «յուղոտ» բիզնեսների համար«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը հանդես կգա Հայաստանի Պրեմիեր լիգայում Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Իսպանիայում է Պուտինը ռեզիդենտների կողմից արտարժույթը հայրենադարձելու մասին հրամանագիր է ստորագրել Էրդողանը կայցելի ԹեհրանՄարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակելՆոր հրթիռակոծություններ` Կիևում. BBC Գեղարքունիքում վրաերթի են ենթարկել 43-ամյա հետիոտնի․ նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան` «Изгнанная» (տեսանյութ)Հինգ հրթիռ է ընկել Ուզբեկստանի տարածքումINNOPROM ցուցահանդեսի շրջանակներում Միխայիլ Միշուստինը ծանոթացել է Հայաստանի տաղավարին «АлоэВера» խմբի վոկալիստ Վերա Մուսայելյանը լրջորեն տուժել է Բալիում տեղի ունեցած վթարից Հոգեբանները պարզել են, թե ինչպիսի հարաբերություններում է բարձրանում կնոջ լիբիդոնԱրայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին Լարսի անցակետն աշխատում է արտակարգ ռեժիմով Որն է աշխարհի ամենագեղեցիկ լիճը․ CNNTravelԱմուսինը նստել է իրեն դավաճանած կնոջ ուսերին և ստիպել այդպես քայլել գյուղի փողոցներով (տեսանյութ)Քեմերոն Դիասն ամուսնու հետ մասնակցել է Ադելի համերգին (լուսանարներ)«Իմ գրկում հիմա Արմանիս եմ զգում». հիվանդանոցից դուրս գրվեց պատերազմում զոհված Արմանի եղբայրը Ուկրաինան պատրաստվում է հարձակմանը․ Զելենսկի
Ամենադիտված