Շախմատի տղամարդկանց առաջնության երկրորդ տուրում հաղթանակ տոնեց միայն Զավեն Անդրիասյանը
SportՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են տղամարդկանց և կանանց ներքին առաջնությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մրցաշարի երկրորդ տուրում հաղթանակներ տոնեցին Աստղիկ Հակոբյանը, Սուսաննա Գաբոյանը, Նարե Առաքելյանը և Վերոնիկա Խաչատրյանը: Այժմ կանանց մրցաշարում երկիշխանություն է: 2-ական միավոր ունեն Նարե Առաքելյանը և Սուսաննա Գաբոյանը:
Տղամարդկանց մրցաշարում միայն Զավեն Անդրիասյանին հաջովեց հաղթանակի հասնել: Այստեղ 1,5-ական միավորով առաջատարներն են Դավիթ Շահինյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Զավեն Անդրիասյանը: