Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022 Armenia is a good place to invest in. The interview of Artyom Khachatryan, Co-Chairman of Galaxy Group, with HOTCO Lindsay Forbes talks about the role of IPO and corporate governance Ameriabank is the First in Armenia to Place Green Bonds via Public Offering The Tovmasyan Foundation organized a flash mob on the occasion of the 30th anniversary of the Armenian Army (video) US$ 25 million to Ameriabank from EBRD and donors for private sector lending Ameriabank Brings Apple Pay to Customers Ameriabank has Raised EUR 15M Tier 2 Capital from Triodos Investment Management A hospital room was opened in Armenia's first child palliative care clinic with the support of the “Tovmasyan” Foundation 

Հունվարի 14-ի աստղագուշակ

Horoscope

Խոյ. Բավական անհարթ օր է, երբ ձեր տրամադրությունն ու էմոցիաները վայրիվերումների մեջ են: Հնարավոր է, որ դուք պահի ազդեցության տակ փլուզեք այն ամենն, ինչը երկար ժամանակ և փութաջանորեն ստեղծում էիք, իսկ հետո էլ` այլ պահի ազդեցության տակ դուք ձեզ խարազանեք: Պետք է ձգտեք ամեն գնով խուսափել էմոցիաների ազդեցության տակ ինչ-որ բան անելուց: Հետևեք ձեր հոգեկան հավասարակշռությանը` դա է հաջողության հասնելու գրավականը:

Նման օրը հատկապես լավ է զբաղվել այնպիսի գործերով, որոնք շտապողականություն չեն պահանջում, և փոխարենը` օգնում կենտրոնանալուն:

Ցուլ. Ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե բոլոր խնդիրները կարելի է լուծել մի հարվածով, այնինչ իրականում բոլորովին այդպես չէ, և ինչ-որ բանի հասնելու համար դուք դեռ շատ եք չարչարվելու: Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումների այցելելը` դժվար թե դուք ձեզ հարմարավետ զգաք սակավածանոթ մարդկանց շրջապատում: Դրա համար էլ ավելի լավ է սահմանափակվել ամենամտերիմ մարդկանց հետ շփումներով:

Օրը բավական հարմար է ձեր պրոֆեսիոնալ ապագայի հետ կապված հարցերի շուրջ մտորելու և ոչ պաշտոնական միջավայրում այնպիսի մարդկանց հետ բանակցելու համար, ովքեր կարող են ձեր առջև նոր դռներ բացել:

Երկվորյակներ. Չնայած որ օրը ոչ մի կերպ վատ չես համարի, այնուամենայնիվ տպավորությունը միանգամայն տհաճ է: Իսկ դրա գաղտնիքը թաքնված է էմոցիոնալ ֆոնի անկայության մեջ` դուք հեշտությամբ կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը, ամեն մի մանրուքից ընկնում տրտմության գիրկը, վիճում մարդկանց հետ, ում հետ ժամանակին շատ լավ էիք լեզու գտնում: Դուք մեկ’ ցանկանում եք միայնակ մնալ, մեկ` հայտնվել ոգևորված երկրպագուների շրջապատում, մեկ` ուղղակի հանգստանալ, մեկ էլ` զբաղվել մի ինչ-որ կարևոր ու բարդ գործով: Այս հակասական ցանկությունները ձեր հանգիստ չեն տալիս:

Խեցգետին. Օրվա առաջին կեսին ոչ մի կարևոր բան մի ձեռնարկեք, քանի որ դա բարդ ու լարված ժամանակահատված է` շռայլ ամեն տեսակի տհաճ անակնկալներով: Այսօր անհաջողությունները ձեզ կհետևեն ամեն քայլափոխի: Առավոտյան հատկապես պետք է խուսափել նոր ծանոթություններից` չգիտես ինչու, ձեզ դուր են գալիս հենց’ այնպիսի մարդիկ, ումից հատկապես ավելի լավ կլիներ որքան հնարավոր հեռու մնալ:

Օրվա երկրորդ կեսն իր հետ կբերի դրական միտումների ազդեցության ուժեղացում, ռոմանտիկ տրամադրվածություն և համապատասխան արկածներ:

Առյուծ. Օրը նշանի որոշ ներկայացուցիչներին խոստանում է շրջադարձային փոփոխություններ անձնական կյանքում: Եկել է բախտորոշ հանդիպումների ժամանակը, որոնցից յուրաքանչյուրը կարող է նոր գլխապտույտ սիրավեպի սկիզբը դնել: Այսօր ձեզ չի հաջողվի խուսափել մանր կենցաղային դժվարություններից, ցավալի թյուրիմածություններից, մտերիմների հետ վեճերից: Սակայն, բարեբախտաբար, դա չի փչացնում ձեր տրամադրությունը, քանի որ դուք հասկանում եք, որ դրանք լուրջ չեն, ուրեմն և պահպանում եք ձեր լավատեսությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է ուղևորությունների համար:

Կույս. Օրը պետք է անցկացնել հանգիստ ռեժիմով, չանելով ավելորդ գործողություններ և հնարավորության դեպքում պահպանելով լավ տրամադրությունը: Եթե ցանկանում եք լիցքաթափվել, ապա օրը բարենպաստ է դրա համար և դուք կարող եք դա ձեզ թույլ տալ: Արդյունավետ կլինեն կոսմետիկ և առողջարարական արարողությունները, ինչպես նաև` բուրմունքաթերապիան:

Այսօր չարժե երկարաժամկետ ծրագրեր կազմել և զբաղվել ինտելեկտուալ աշխատանքով: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակահատված է ավագ ազգականների հետ առկա խնդիրները քննարկելու համար` նրանցից դուք իրական աջակցություն կստանաք:

Կշեռք. Ողջ օրը բարդ կլինի, սակայն եթե օրվա սկզբին դեռ հնարավոր կլինի խուսափել տհաճություններից, ապա երկրորդ կեսին դա անելն անհնար կլինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհաշտվեն վաղեմի թշնամիների հետ, կամ գոնե կկնքեն չեզոքություն, ինչը հնարավորություն կտա հանգստանալ պայքարից և կենտրոնանալ սեփական գործերի վրա:

Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսի վրա հեռավոր ուղևորություններ ծրագրելը, կամ բարդ ու հոգնեցուցիչ աշխատանքով զբաղվելը: Խրոնիկ հիվանդությունների սրման վտանգ կա, այնպես որ պետք է պրոֆիլակտիկ մեթոդներ կիրառել:

Կարիճ. Այսօր դուք չափից ավելի շատ եք տրվում երևակայությանը, այնինչ շատ ավելի լավ կլիներ իրերին մոտենալ իրատեսորեն: Իհարկե, հաճելի է մտածել, որ ամեն ինչ ինքն իրեն կհարթվի, սակայն իրավիճակը չի բարելավվի, մինչև որ դուք վճռական քայլերի չդիմեք: Այսօր չարժե զբաղվել այնպիսի աշխատանքով, որը պահանջում է մեծ ճշգրտություն և մանրուքների նկատմամբ հատուկ ուշադրություն` դուք դժվարությամբ եք կենտրոնանում, դրա պատճառով էլ մեծ է սխալվելու հավանականությունը:

Հնարավոր են տհաճ լուրեր, որոնց պատճառով դուք ստիպված կլինեք փոխել ձեր ծրագրերը, հետաձգել նշանակված հանդիպումները:

Աղեղնավոր. Տհաճ օր է: Ամեն ինչ չէ, որ ձեր ուզածով է ընթանում, չի հաջողվում նաև իրականացնել այն պլանները, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում: Ստիպված եք լինելու նահանջի ուղիներ փնտրել, ինչ-որ բան զոհաբերել` ապագայում նպատակներին հասնելու համար: Հատկապես բարդ կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, ում հարաբերությունները սիրելի մարդու հետ անհարթ են դասավորվում:

Օրվա երկրորդ կեսին չափազանց դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը: Ձեր վարքագիծը նրանց խիստ ցուցադրական է թվում, իսկ դուք էլ համոզված եք, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կոպտորեն խախտում են ձեր գործողությունների սահմանները:

Այծեղջյուր. Այսօր կարող են լուրջ խնդիրներ ծագել մտերիմների հետ հարաբերություններում: Տարաձայնությունների իրական պատճառը ընկած չէ արտաքին մակերևույթին, և ձեզ պետք կլինի բավական ժամանակ ծախսել` դրան փորփրելով հասնելու համար: Հնարավոր են աննշան դրամական մուտքեր, իսկ դրանց ըստ էության կիրառություն գտնել կհաջողվի նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին:

Վատ օր չէ` քաղաքից դուրս կարճատև ուղևորություններ կազմակերպելու համար: Զգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ, հրաժարվեք էքստրեմալ մարզաձևերից:

Ջրհոս. Օրվա առաջին կեսն անցնում է շատ հանգիստ, և արժե օգտվել դրանից` վաղօրոք սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի գտնել հաճելի շրջապատ, սակայն միայնության մեջ էլ նրանք իրենց շատ լավ կզգան:

Օրվա երկրորդ կեսը վճռական գործողությունների ժամանակահատվածն է: Հիշեք, թե ինչ էիք վերջին օրերին ցանկանում փոխել ձեր կյանքում և սկսեք գործողություններն այդ ուղղությամբ: Մտերիմներն անպայման կսատարեն ձեզ և կառաջարկեն իրական օգնություն: Հնարավոր են հաճելի լուրեր հեռվում ապրող ազգականներից:

Ձկներ. Հաջող օր է, երբ դուք հիանալի հարթում եք գրեթե բոլոր այն գործերը, որոնց ձեռնամուխ եք լինում: Շատ տեղին է ձեր հնարամտությունը, որի շնորհիվ և’ դուք եք կարողանում դուրս գալ բարդ իրավիճակներից, և’ մտերիմներին ցուցաբերում օգնություն, որի կարիքն այսօր նրանք շատ զգում են: Հնարավոր են դրամական մուտքեր և արժեքավոր նվերներ, չի բացառվում հաջողություն կոմերցիոն գործունեության մեջ:

Այսօր ձեր մի շարք գործողություններ կարող են շրջապատի մոտ տարակուսանք առաջացնել: Շանս է ստեղծվում հարթել ինչ-որ հին ընտանեկան խնդիր, հաշտեցնել վաղուց վիճած ազգականներին:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022 Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD GeoProMining invested 100 mln. dram in subvention programs in Vardenis regionGeoProMining Armenian assets are in the list of ten largest taxpayersThe third event of DispruptHR Yerevan 2022, represented and implemented by Cascade People & Business, was held with the support of Galaxy Group of CompaniesMikayel Vardanyan provided financial assistance to 348 single mothers of children with disabilities on the occasion of Motherhood DayGlobal Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022 300 gifts, 3 promotional draws ․ Winners of Ameriabank’s promotional draws “Live Armenian”, “Live with a Smile” and “Live Limitless” are announced Armenia is a good place to invest in. The interview of Artyom Khachatryan, Co-Chairman of Galaxy Group, with HOTCOThe result of cooperation between the «Tovmasyan» Foundation, «Goodnes without borders» and «Via Magna Vranov». The first batch of humanitarian aid arrived in OdessaOn the occasion of March 8th, Karen Vardanyan donated 96 million AMD to mothers of many children in Syunik province.Lindsay Forbes talks about the role of IPO and corporate governance Ameriabank is the First in Armenia to Place Green Bonds via Public Offering The Tovmasyan Foundation organized a flash mob on the occasion of the 30th anniversary of the Armenian Army (video)Ameriabank. The Largest Taxpayer among Armenian Banks According to the Results of Year 2021US$ 25 million to Ameriabank from EBRD and donors for private sector lendingAmeriabank Brings Apple Pay to Customers Ameriabank has Raised EUR 15M Tier 2 Capital from Triodos Investment Management Next Branch of Ameriabank Launched in Malatia-SebastiaThanks to financial support amounting 100 million drams from Karen Vardanyan, “Muratsan” University Hospital Complex has been replenished with new medical equipmentA hospital room was opened in Armenia's first child palliative care clinic with the support of the “Tovmasyan” FoundationAmeriabank has Signed USD 20 million Loan Agreements with responsAbility and the Global Climate Partnership FundTovmasyan Foundation: Christmas fair is held OPEC Fund Partners Ameriabank to Address Problems and Help to Improve the Life of People in Armenia. T. Alnassar. Generation A: Edition 14. Exclusive Chance to Begin Your Professional Career with Ameriabank Katna Armenian cheeses enter the market: the new project of Galaxy Group of Companies US$30m OPEC Fund loan to Ameriabank to promote sustainable energy and support small businesses in Armenia Mikayel Vardanyan has provided financial assistance to 464 children with disabilities in Shirak ProvinceGalaxy Group of Companies expands its activities in Belarus: a new TI’ME and Pandora store launchedI think it’s a good moment to invest in Armenia. Head of Markets at Symbiotics Vincent LehnerAmeriabank has Raised USD 17.5M Tier 2 CapitalEternal Garden. The Tovmasyan Foundation has built a park that symbolizes pride and eternityAmeriabank and HSBC Armenia to provide their customers access to each other’s ATMs without additional fees Ameriabank. 62.5% Growth in Taxes YOY With the help of 300 million AMD aid by Vardanyan brothers, 150 low-income families in Armenia will gain happinessPAUL Armenia will be located at a historical building in Yerevan: Co-Chairman of the Board of Directors of the Galaxy Group of Companies Artyom Khachatryan have been released details of the long-awaited project S&P Improved the Outlook on Ameriabank to Positive Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia "Fall forward": Gurgen Khachatryan, the Co-Founder of the Galaxy Group of Companies, addressed a message to young people in Armenia The Galaxy Group of Companies celebrates 22nd anniversary. The occasion was marked by a special rock-classical concert Thanks to Karen Vardanyan’s support amounting to 105 million AMD, Yerevan Botanical Garden will be revived. The Drone Show is now in Armenia - an interview with an Armenian company about the details of the novelty in the field of advertising and entertainmentGeneration A 13 – your chance to be the change Armenian winemakers returned from MUNDUS VINI 2021 international competition with 9 medals, of which 6 gold և 2 silver were brought home by Armenia Wine WineryHumane and spiritual values are eternalArmenia economy minister: Arrival of trucks from Iran to Yerevan is currently solved by bypass roadRelatives of soldiers who died in Artsakh war gathered in front of government buildingPolice special forces apprehend young man for shouting against Armenia PMArmenia justice minister: There are human rights violations due to Azerbaijan's policyArmenia PM: Azerbaijan has blocked road to strike at peace agenda put forward by us