Մոսկվայի հյուրանոցներից մեկում վերելակի ընկնելու հետևանքով՝ Հայաստանի երկու քաղաքացի է մահացել
ՌուսաստանՌուսաստանում երկու հայ է մահացել վերելակի ընկնելու հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի «Президент» հյուրանոցում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպի զոհ է դարձել Հայաստանի երկու քաղաքացի, ովքեր բանվորներ էին։ Վերելակն ընկել է 7-րդ հարկից։ Մահացել են 32-ամյա Հայկ Ղազարյանը և 31-ամյա Արտակ Բեզոյանը։
Վերելակի վթարի պահին տուժածներից մեկը եղել է վերելակում, իսկ երկրորդը՝ խցիկի ու պատի արանքում։ Նշվում է, որ հյուրանոցում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։