«Պատերազմի ընթացքում 600 մլն հետ ենք փոխանցել բյուջե». Աղազարյանը հիշեց Միրզոյանի կարգադրությունը
Տեսանյութեր«Մի դեպք եմ հիշում, երբ ԱԺ նախագահի՝ Արարատ Միրզոյանի, կարգադրությամբ մոտավորապես 600 մլն դրամի չափով գումար էր վերադարձվել պետբյուջե». Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ժամանակ ասաց քպ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը: