Տները կորցրած արցախցիներն այնքան ժամանակ պետք է աջակցություն ստանան, քանի դեռ նոր տուն չեն ստացել
Տեսանյութեր«Տները կորցրած արցախցիներն այնքան ժամանակ պետք է ստանան կացարանի ծախսերի փոխհատուցում, քանի դեռ նոր տուն չեն ստացել Արցախի Հանրապետությունում». Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: