Հայաստանում սպառվե՞լ են պատվաստանյութերը. ԱՆ խոսնակը մեկնաբանում է
ОбществоԱյսօր համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ քաղաքացիները ահազանգում են, բժշկական հաստատություններում որևէ տեսակի պատվաստանյութ չկա: Բանն այն է, որ քաղաքացիներին մտահոգել է այն փաստը, որ չպատվաստվելու դեպքում, կարող են լուրջ խնդիրներ ունենալ աշխատավայրերում:
Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարի խոսնակի՝ Հռիփսիմե Խաչատրյանի հետ, որը հերքեց տարածված տեղեկությունը, նա պաշտոնապես հայտարարեց. «Հանրապետությունում որևէ տեսակի պատվաստանյութի խնդիր չկա: Մենք կարողանում ենք ճիշտ գնահատել պատվաստանյութերի սպառման տենդենցը և պարբերաբար բանակցությունների մեջ ենք, որպեսզի պատվաստանյութերի համար որոշակի դադար չլինի»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ, ըստ վերջերս ընդունված օրենքի, գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, աշխատանքային պարտականություններ չկատարելու հիմքով էլ ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը: