Նշվել են մինչև 30 տարեկան երիտասարդների շրջանում հագուստի գլխավոր թրենդները
LeisureՈճաբանը վերլուծել է մինչև 30 տարեկան հայտնիների կերպարները և թվարկել այս սեզոնին երիտասարդների շրջանում հագուստի գլխավոր թրենդները։ Նրա վերլուծությունը հրապարակել է Daily Mail-ը։
Բրիտանացի Միրանդա Հոլդերը ասել է, որ Z սերնդի ներկայացուցիչները (1996-ից 2012 թվականներին ծնված մարդիկ) գնալով ավելի հաճախ են ներկայանում հանրությանը unisex հագուստով և մեծ չափսերով: Զգեստապահարանի նման իրերի օրինակներ են՝ ճմռթված վերնաշապիկները, տրիկոտաժե ժիլետները, բինի գլխարկները, լայն ջինսերը, երկար զգեստները և սպորտային կոշիկները:
Մասնագետը երիտասարդների շրջանում պարկանման իրերի աճող ժողովրդականությունը բացատրում է նրանով, որ վերջիններս լայն զանգվածների մոտ տարածում են ոչ երկուական նորաձևության գաղափարները և սատարում են ապրանքանիշերին, որոնք ներառում են գենդերային չեզոք իրեր: «Այդ իսկ պատճառով շուկայում ավելի ու ավելի շատ են հայտնվում unisex հագուստներ»,- պարզաբանել է հրատարակության զրուցակիցը։
Բացի այդ, ըստ Հոլդերի, տարբեր միկրոթրենդներ զանգվածային են դառնում սոցիալական ցանցերի, հատկապես TikTok հարթակի շնորհիվ, որի հիմնական լսարանը Z սերնդի ներկայացուցիչներն են։
«Երիտասարդները կերպար ընտրելիս այլևս չեն հետևում խիստ կանոններին, ուստի հագնում են այն, ինչ ցանկանում են»,- եզրափակել է նա։