Կինը մի քանի րոպեով երեխային թողել է սկեսուրի մոտ, իսկ հետո նրան տնից դուրս վռնդել
ДосугReddit-ի օգտատերերից մեկը պատմել է, թե ինչպես է մի քանի րոպեով երեխային թողել սկեսուրի մոտ, որից հետո նրան դուրս է վռնդել տնից։ Նրան զայրացրել է այն, որ կինը նորածնին շշով է կերակրել, թեև ինքը փոքրիկին կրծքով է կերակրում։
Գրառման հեղինակը պատմել է, որ հղիացել է մինչ ամուսնու հետ նշանվելը։ «Սկեսուրս զայրացած էր, որ դա տեղի է ունեցել հարսանիքից առաջ և ասում էր, որ երեխան դժոխքում է այրվելու», - դժգոհել է նա: Ըստ երիտասարդ մոր՝ հաջորդ անգամ սկեսուրը վիրավորվել է իրենցից, քանի որ նրան թույլ չեն տվել երեխայի սեռը հայտնելու համար խնջույք կազմակերպել։
Իմանալով, որ թոռ է ունենալու, կինը հարցրել է, թե արդյոք նրան եկեղեցում թլպատելու են։ Հարսը պատասխանել է, որ ինքը և իր ամուսինը չեն նախատեսում նման ընթացակարգի դիմել առանց բժշկական անհրաժեշտության։ Դրանից հետո սկեսուրը հայտարարել է, որ այլեւս չի ցանկանում որեւէ առնչություն ունենալ երեխայի հետ։ Երբ երեխան ծնվել է, նա կրկին զայրացել է, քանի որ այդ մասին չի իմացել անձամբ, այլ ընտանեկան չատից:
Այնուամենայնիվ, կինը որոշել է տեսնել թոռանը։ Ըստ պատմողի, սկեսուրը նյարդայնանում է, երբ երեխան սնունդ է խնդրում, որովհետև չի կարող նրան կերակրել, քանի որ փոքրիկը կրծքով է կերակրվում։ «Երբ նորից եկավ տեսակցության, երեխային մի երկու րոպեով թողեցի տատիկի մոտ։ Երբ վերադարձա սենյակ, նա շշով կերակրում էր նրան մի խառնուրդով, որը պատրաստել էր առանց իմ իմացության», - դժգոհել է աղջիկը: Արդյունքում պատմվածքի հերոսուհին տնից վռնդել է սկեսուրին։ «Ամուսինս աջակցեց ինձ և խզեց բոլոր կապերը մոր հետ»,- եզրափակել է նա։
Գրառման տակ գտնվող մեկնաբանություններում օգտատերերը դատապարտել են սկեսուրի պահվածքը։ Նրանց խոսքով՝ կինը տառապում է նարցիսիզմով։ Շատերը նշել են նաև, որ շատ վտանգավոր է կաթնախառնուրդ տալ երեխային, ով սովոր է կրծքով կերակրվել, քանի որ փոքրիկը կարող է ալերգիա ունենալ որոշ բաղադրիչներից: