Հայ գործարարները միջնորդավորված ձևով 130-ից 260 դոլար մաքսատուրք են վճարում ադրբեջանցիներին (տեսանյութ)
VideoԹեեւ նախորդ տարվա նոյեմբերից շահագործման հանձնվեց Տաթեւ-Աղվանի այլընտրանքային ճանապարհը, իրանցի որոշ վարորդներ, միեւնույնն է, շարունակում են օգտվել Գորիս-Կապան ավտոճանապարհից, քանի որ հատկապես ձյան պայմաններում այլընտրանքային ճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։
Իրանից Հայաստան փոխադրումներ իրականացնող բեռնատարի վարորդ Ալի Սահբերին NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ դեկտեմբերի 19-ին Որոտանի անցակետում պլաստիկ իրերի բեռնափոխադրում կատարելու համար ադրբեջանցիներին 130 դոլար մաքսատուրք է վճարել, ինչի մասին վկայում է վարորդի ցույց տված ստացակը: Երեւան հասնելուն պես ադրբեջանցիներին վճարված 130 դոլարը ներմուծված բեռի հայաստանցի պատվիրատուն փոխհատուցել է: Բայց այս անգամ պատվիրատուն արդեն հրաժարվել է փոխհատուցում տրամադրել՝ իրանցի վարորդին առաջարկելով երթեւեկել այլընտրանքային ճանապարհով: Այդ պատճառով էլ իրանցի վարորդն արդեն մեկ ամիս է՝ Իրանից Հայաստան է գալիս Տաթեւ-Աղվանի ճանապարհով, բայց հիմա տեղումների պատճառով նախընտրում է Երեւանում մնալ, մինչեւ եղանակն ավելի բարենպաստ կլինի այլընտրանքային ճանապարհից օգտվելու համար:
Մանրամասները` տեսանյութում: