Ֆասթֆուդի սիրահար աղջիկը նիհարել է ու սկսել գումար վաստակել էրոտիկ լուսանկարներով
ԼուսանկարներԱվստրալիայից Ֆասթֆուդի սիրահար աղջիկը, ով կշռում էր 83 կիլոգրամ, կարողացել է նիհարել գրեթե կեսով և սկսել է գումար վաստակել էրոտիկ լուսանկարների շնորհիվ։ Նա իր հաջողության գաղտնիքը բացահայտել է Daily Mail-ին։
24-ամյա Ալեքս Մուրը Հարավային Ավստրալիայից, աշխատում էր որպես բուժքույր ատամնաբուժական կլինիկայում: 2019 թվականի վերջին կինը իմացել է, որ հղի է։ Երեխա կրելիս ավստրալացին բավականին գիրացել է. «Ես շատ գիրացա: Ես քրտնաջան աշխատում էի և օրական առնվազն մեկ անգամ ճաշում էի McDonald's-ում»,- պատմել է նա։
Ծննդաբերությունից հետո Մուրն ինը ամսում գիրացել է 31 կիլոգրամով։ Դուստրը ծնվել է 2020 թվականի մայիսին, և կինը խոստովանել է, որ իրեն դուր չի եկել ծննդաբերությունից հետո իր տեսքը։ «Ես ինձ շատ մեղավոր էի զգում, որովհետև նման հրաշալի աղջկա եմ լույս աշխարհ բերել, բայց ես նույնիսկ չեմ կարող լուսանկարվել նրա հետ՝ մարմնիս հանդեպ իմ զզվանքի պատճառով», - հիշում է Մուրը: Բացի այդ, կնոջը դեպրեսիայի մեջ էին գցել ծանոթների խոսակցությունները, ովքեր պնդում էին, որ նրա մարմինը ընդմիշտ փոխվել է, և պետք է սիրել այն։ Ավստրալուհին խոստովանել է, որ հենց նման խոսակցությունները հերքելու ցանկությունն է դարձել նիհարելու իր հիմնական դրդապատճառը։
«Ես սկսեցի քրտնաջան մարզվել մարզասրահում։ Ես արթնանում էի առավոտյան ժամը հինգին և ամեն օր գնում էի վեց կիլոմետր քայլելու»,- ասում է Մուրը։ Կինը նաև լրջորեն սահմանափակել է իր սննդակարգը և սկսել է փնտրել կալորիաների և վարժությունների ճիշտ հավասարակշռություն: Այժմ նա ուտում է օրական երեք անգամ և ընտրում է միայն բնական մթերքներից պատրաստված ուտեստներ։
Քաշը կորցնելու սկզբից Մուրը նիհարել է 38 կիլոգրամով, և դա օգնել է նրան ոչ միայն հաղթահարել հոգեբանական խնդիրները, այլև սկսել նոր կարիերա։ Այժմ կինը էջեր ունի OnlyFans-ում և TikTok-ում, որտեղ նրան բաժանորդագրվում են տասնյակ հազարավոր մարդիկ։
Մուրը պարբերաբար տեսանյութեր էր հրապարակում, որոնք ցույց էին տալիս քաշ կորցնելու իր գործընթացը։ «Ես ուզում եմ մյուս մայրերին ցույց տալ, թե ինչի կարելի է հասնել, եթե նպատակ դնեք և վճռականորեն գնաք դեպի այն», - ամփոփել է իր պատմությունը ավստրալուհին: