Հրդեհ Ջրաշեն գյուղում
Արտակարգ ՊատահարՀունվարի 15-ին, ժամը 07։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրաշեն գյուղի 1-ին փողոցում գտնվող երկհարկանի ոչ բնակելի շինության ներսում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։20-ին, մարվել՝ 09։02-ին: Այրվել են անասնակեր մոտ 50 հակ և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 7 քմ)։