Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին 

Ո՞ր ՔՊ-ական պաշտոնյաներն են անտեսում Փաշինյանի հանձնարարականները

Վերլուծական

Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ընթացքում զայրացած հայտարարել էր, որ այն պաշտոնյաները, ովքեր կթերանան իր հանձնարարականները կատարելու հարցում, խստորեն կպատժվեն: Սակայն, ժամանակը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի ենթակաները, ՔՊ-ական պաշտոնյաները, մեղմ ասած, աչք են փակում իրենց քաղաքական լիդերի տված հանձնարարականների վրա և պատշաճ կերպով չեն կատարում վերջինիս որոշումները:

Դիցուք՝ դեռեւս 2020-ի դեկտեմբերի 2-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվում էր՝ կորոնավիրուսի մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության հանգել են արդյոք, թե դեռ ոչ, քանի որ առողջապահության նախարարության ու Վիճակագրական կոմիտեի թվերի միջեւ 700-ով տարբերություն կա: Կորոնավիրուսի մահվան իրական պատկերը ներկայացնելու համար վարչապետը նախարարին մեկ ամիս ժամանակ էր տվել, սակայն, մինչ օրս նորություն չկա:

Նիկոլ Փաշինյանը դեռեւս նախորդ տարվա  հուլիսի 22-ի կառավարության նիստին հրահանգել էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին ամենօրյա վիճակագրության մեջ առանձնացնել կորոնավարակի դեմ պատվաստված հայաստանցիների եւ օտարերկրացիների թիվը: Մեկ շաբաթ անց լրատվամիջոցների հարցին ի պատասխան` փոխնախարարը հայտնել էր, որ տվյալները դեռ ամփոփվում են: Այսինքն՝ մեկ շաբաթը Նանուշյանի համար բավարար չի եղել հաշվարկել, մինչդեռ նա կառավարության ղեկավարից ստացել էր հրահանգ, որը փաստացի չի կատարել:

Կառավարության նիստերից մեկի ժամանակ Փաշինյանը հիշեց, որ որոշ ժամանակ առաջ հանձնարարական է տվել, որ գերատեսչություններում տեղադրվող սուրճի, վճարումների, և այլ ապարատների տեղադրման գործառույթները կատարվեն մրցույթներով, ինչը չի կատարվել: Այս հանդիմանանք էլ ուղղված էր այն ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող էդուարդ Աղաջանյանին:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր իրականացնել ներդրումային միջավայրի բարելավման համալիր միջոցառումներ: Սակայն, հորդացող ներդրումների բացակայությունը վկայում է այն մասին, որ վարչապետի հանձնարարականը բավարար չափով չի իրագործվել:

ՏՄՊՊՀ-ին Փաշինյանը հանձնարարել էր ստուգել՝ արդյոք՞ բենզա և գազալցակայաններում քաղաքացիներին չեն խաբում, սակայն, այդ ստուգումների արդյունքների, պատժված տնտեսվարողների մասին հանրությունը այդպես էլ չտեղեկացվեց:

Փաշինյանը այն ժամանակ դեռևս շրջակա միջավայրի պաշտոնը զբաղեցնող Ռոմանոս Պետրոսյանին խիստ հանձնարարական էր տվել լուծել Սևանա լճից սիգի որսի հետ կապված խնդիրները, սակայն, դրանք գնալով միայն սրվում են, գրեթե յուրաքանչյուր օր բացահայտվում են սիգի ապօրինի որսի նորանոր դեպքեր:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ բոլոր գերատեսչությունների բյուջեի կատարման մասին հաշվետվությունները ներկայացվելու են դրանց ղեկավարների մակարդակով: Սակայն, այդպես տեղի չունեցավ: 2019 թվականին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվետվությունը ներկայացնում է փոխնախարար Սմբատ Սաիյանը: Ասել է թե ՝ Զարուհի Բաթոյանը, ով այսօր պատգամավոր է, չէր կատարել Փաշինյանի հանձնարարականը:

Ինչպես տեսնում ենք` Փաշինյանի հնչեցրած սթափեցնող սպառնալիքներն իր թիմակիցների վրա այնքան էլ չեն ազդել, և նրանք շարունակում են մատերի արանքով նայել Փաշինյանի հանձնարարարականներին, իսկ որոշումները հաճախ չեն կատարվում՝ գրվելով սառույցին, սակայն պատժվածներ մինչ օրս չկան ու չկան...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ
Ամենադիտված