Արգենտինացի լրագրողն ուղիղ եթերում կորցրել է գիտակցությունը (տեսանյութ)
VideoԱրգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ուղիղ եթերի ժամանակ շոգից ուշաթափվել է Channel 9-ի թղթակից Կարլոս Ֆերերան։ Այս մասին հայտնում է TN Todo Noticias հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 13-ին։ Լրագրողը ռեպորտաժ էր անում օպերայի թատրոնի մոտ: Նա հեռուստադիտողներին պատմում էր ՊՇՌ թեստավորման նոր կետի մասին։
Երբ հեռարձակումը մոտենում էր ավարտին, Ֆերերան հանկարծակի ընկավ մայթի վրա:
Ստուդիայի լրատվական հաղորդավարն ասաց, որ իրենց լրագրողը ստիպված է աշխատել ծայրահեղ շոգի պայմաններում: Ավելի ուշ նա հավելել է, որ Ֆերերին օգնություն է ցուցաբերվել, նրա առողջական վիճակը կայուն է։