Փրկարարներն Սիսիան-Գորիս ավտոճանապարհին արգելափակումից դուրս են բերել 90 ավտոմեքենա
Emergency CaseՍյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 15-ի ժամը 11:55-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում ահազանգեր են ստացել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում մերկասառույցի և բքի պատճառով կան արգելափակված ավտոմեքենաներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 30-35 կմ-ն ընկած հատվածում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 90 ավտոմեքենա և 200 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։