Ձյան պատճառով Արցախի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ
ԱրցախՁյան տեղումների պատճառով Արցախի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ։
Ինչպես տեղեկացավ Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Ստեփանակերտ-Շոշ-Մարտունի միջշրջանային ճանապարհի Շոշ գյուղի որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Միջհամայնքային մյուս ճանապարհները բաց են ձմեռային անվադողերով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի տարածքում մառախուղ է և տեղում է ձյուն:
Բոլոր ուղղություններում կատարվում են ձյան մաքրման աշխատանքներ:
Սարավան-«Զանգեր» հատվածում, տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է»,- ասվում է գրառման մեջ:
Արցախի ՆԳ նախարարությունը հորդորել է բոլոր վարորդներին՝ արտակարգ դեպքերից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: