Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ մտքի տեր մարդ է, բայց իր հայտարարությունը համարում եմ քաղաքական. Խաչատուր Սուքիասյան
ПолитическиеԵս շատ հարգում եմ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրա հայտարարությունը համարում եմ քաղաքական հայտարարություն: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի նախօրեին արած հայտարարություններին:
«Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ մտքի տեր մարդ է, բայց իր հայտարարությունը համարում եմ քաղաքական:
Չեմ կարող ասել նպատակը որն է: Ինքը ՀԱԿ ղեկավարն է, իսկ ամեն մի քաղաքական համակարգ հնարավոր ՝ իր տեսակետներն ունենա եւ արտահայտվի այնպես, ինչպես իր քաղաքական թիմն է մտածում, կամ քաղաքական թիմին է հարիր:
Ընդհանրապես, ցանկացած փորձ ունեցող մարդու մտքերը պետք է բոլորի համար հետեւության առիթ եւ նյութ դառնան»,-ասաց Սուքիասյանը:
Դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ընտրությունները կեղծվել են եւ կեղծիքներով է իշխանությունը պահել, ՔՊ-կան պատգամավորն արձագանքեց. «Ես իրավական համակարգում չեմ եղել, իմ կարծիքը չի կարող ճշգրիտ լինել: Դա կարող են ասել այն մարդիկ, որոնք կամ քաղաքական համակարգում են եղել, կամ իրավական:
Ավելի վաղ հայտնել էինք որ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատել էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ նշելով.
«1. Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը:
2.Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը:
3.Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են:
4.Ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է:
5.Հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն: Քաղաքագիտական և լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը»: