«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն «Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» «Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց «Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է 

Հայաստանի սուր խնդիրն այն է, որ երկիրը չի մտնում հետպատերազմյան փուլ. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հրապարակել է «Հինգ քայլ դեպի փոփոխություն» վերտառությամբ հոդվածի չորրորդ՝ մասը:

«Քայլ չորրորդ՝ դուրս գալ պարտության թակարդից

Այսօր Հայաստանի սուր խնդիրն այն է, որ երկիրը չի մտնում հետպատերազմյան փուլ։ Սա շատ լուրջ ռիսկեր ունեցող վիճակ է։ Չի կարելի թողնել, որ պետությունը, ժողովուրդը մնան պատերազմի և պարտության տրամաբանության մեջ, դա կդեգրադացնի ամեն ինչ՝ բերելով անվերադարձ կորուստների։ Պետք է դուրս հանել հասարակությանը և պետական ինստիտուտները պատերազմի ու պարտության կետից։

Հետպատերազմյան փուլը լրիվ այլ տրամաբանություն է ենթադրում՝ ներքին փոփոխությունների մեծ ծավալի և որակի։ Առաջին հերթին՝ ներքին օրակարգի կտրուկ փոփոխություն ևստեղծված իրողություններում բացառիկ հաշվարկված և գրագետ քայլեր։

Ներքին արագ և խորքային վերափոխումները հնարավորություն կտան արտաքին նոր դաշնակիցներ կամ գոնե կարեկցողներ գտնել։ Հակառակ դեպքում մենք երկար շարունակելու ենք մնալ այն ստրատեգիական մենակության կետին, որը սկսվեց 2018-ից, և որը շարունակվում է առ այսօր։ Մենք պետք է հարցնենք ինքներս մեզ, և Հայաստանի հաջորդ իշխանությունը ժողովրդին պետք է բացատրի, թե ինչպես եղավ, որ որևէ պետություն չդատապարտեց Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու, հիվանդանոցներն ու ծննդատները ռմբակոծելու և մյուս հանցագործությունների համար,և չի դատապարտում առ այսօր Ադրբեջանի որևէ ոտնձգություն։

Հայաստանը պետք է մտնի հետպատերազմյան փուլ, որպեսզի վիճակը հանդարտեցնի, ձևակերպի իր խնդիրներն ու ծրագրերը և  համառորեն աշխատի՝ այդ ծրագրերի իրականացման համար։ Այսօր բոլորը գիտեն, թե ինչ են ուզում մեզնից Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն , բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է ուզում Հայաստանը։ Սա զավեշտ է։ Չի արվել որևէ փորձ՝ նոր օրակարգ մշակելու։

Պետությունը պարտության բերած պատահական մարդիկ այսօր Հայաստանի առաջիկա տասնամյակների պատմություն են գրում, ու սա արվում է հայ ժողովրդի լռության պայմաններում։

Այս մարդկանց միակ խնդիրն իրենց իշխանությունն է, և նրանք բոլոր հարցերին նայում են միայն այդ տեսանկյունից։ Հենց այդ պատճառով հայ-ռուսական հարաբերություններ ասելով՝ նրանք հասկանում են լիկվիդացիոն գներով Ռուսաստանին տրվելը, հայ-թուրքական հարաբերություներ ասելով՝ էժան ապրանքն ու Էրդողանի բարեհաճությունը, Հայաստան-Արևմուտք հարաբերությունները նրանց համար Ռուսաստանին շանտաժ անելու գավառական պատկերացումներն են։ Այն, որ այս բոլոր ուղղությունները պահանջում են գրագետ, հաշվարկված աշխատանք, նրանց քիչ է հետաքրքրում։

Սա հնարավոր է միայն, երբ Հայաստանը մտնի հետպատերազմյան փուլ։

Դրան նաև ամեն կերպ խոչընդոտելու է Ալիևը, որովհետև դա իր «ամպային» փուլի ավարտն է դառնալու։ Հայաստանի պարտված-ստորացված վիճակը Ալիևի հաղթաթուղթն է՝ ներքին կայունության և սեփական իշխանության ամրապնդման համար։

Բայց նաև Հայաստանի այսօրվա իշխանությունը չի գնալու դրան, որովհետև շատ լավ հասկանում է, որ ինքը հետպատերազմյան փուլում անելիք չունի։ Նոր փուլը ենթադրում է նոր իշխանություն, որն, իհարկե, ինքնաբերաբար չի գալու, այլ՝ հստակ աշխատանքով։ Այսօր այդ աշխատանքը ենթադրում է իրական, ոչ ֆիկտիվ ոչիշխանական լուրջ համակարգեր ստեղծելը, ի դեմս որոնց հասարակությունը կտեսնի հաջորդ իշխանություն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն
Ամենադիտված