Գործատուների մոտ տպավորություն է, եթե իր աշխատողը պատվաստված չէ՝ կտուգանեն նրանց. նման բան չկա. բողոքի ակցիա ԱՆ-ի դիմաց
ОбществоԱյսօր՝ հունվարի 17-ին, ՀՀ առողջապահության նախարարության շենքի մոտ փաստաբաններ, բժիշկներ և տարբեր ոլորտի մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում «Պարտադիր պատվաստումների շրջանակում նոր սահմանափակումները հաղթահարելու» թեմայով:
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Առողջապահության նախարարության սահմանափակումների վերաբերյալ հրամանը մեծ շրջանցման տեղիք է տալիս. «Գործատուների վրա դրված չէ պարտականություն իրենց աշխատողներին պատվաստել կամ ՊՇՌ հետազոտություն անցկացնել, նրանց գործառույթը մեկն է՝ միայն գրանցամատյան վարել, բայց մեր գործատուների մի մասը առողջապահության նախարարից ավելի մոլեռանդ ձևով իր աշխատողներին ստիպում է պատվաստվել, ասում են՝ կգանք, կտուգանենք և այլն»,- ընդգծեց Արա Զոհրաբյանը:
Նա ասաց, որ գործատուների մոտ տպավորություն է, թե եթե իր աշխատողը պատվաստված չէ կամ չունի ՊՇՌ բացասական թեստի սերտիֆիկատ, ապա կգան և իրենց կտուգանեն. «Նման բան չկա, եթե գործատուն վարի գրանցամատյանը, ապա նրան ոչ մեկ չի տուգանի»,- նշեց նա: