Քիմ Քարդաշյանի նոր սիրելին արձագանքել է Քանյե Ուեսթի սպառնալիքներին
ДосугՆախորդ շաբաթ ռեփեր Քանյե Ուեսը թողարկել է «My Life Was Never Easy» երգը, որում հայտարարել է, որ Աստված իրեն ավտոտրանսպորտային վթարից փրկել է միայն այն նպատակով, որ ինքը կարողանա ծեծի ենթարկել Քիմ Քարդաշյանի նոր սիրելիին՝ կատակերգու Փիթ Դեւիդսոնին։
Այժմ արդեն հայտնի է դարձել, թե ինչպես է Փիթ Դեւիդսոնն արձագանքել Քանյեի սպառնալիքներին։ Կատակերգուն, կարծես թե, լուրջ չի ընդունել արտիստի սպառնալիքները։
«Փիթը սպասում էր, որ Քանյեն վաղ թե ուշ իրեն կհիշատակեր երգում։ Երգն ատելու փոխարեն նա սիրում է այն ու ուրախ համարում։ Նա չի ցանկանում կռվել Քանյեի հետ։ Դեւիդսոնը հարգում է Քանյեին, քանի որ ռեփերը Քիմի երեխաների հայրն է։ Փիթը երբեք չի խոչընդոտի դրան»,- ասել է HollywoodLife-ի աղբյուրը։
«Նա կարծում է, որ Քանյեի երգում իրեն հիշատակելը նման է մեջքին թփթփացնելուն։ Փիթը գիտի, որ հիմա, երբ դարձել է ռեփերի երգի մասը, կապրի հավերժ»,- ասել է ինսայդերը։