«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը «Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն «Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» «Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց «Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ 

Դժվարագույն ժամանակներ ապրող Սյունիքում աստիճանաբար լրջագույն հարցեր են լուծվում, սահմանն է ամրապնդվում, ի վերջո. Մելիքսեթ Պողոսյան

Բլոգոսֆերա

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն անդրադարձել է Սյունիքի մարզպետարանի շուրջ տեղի ունեցող աղմկահարույց բացահայտումներին, նաև վերջին շրջանում մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե իր բուհական կրթության դիպլոմը կեղծ է: Մարզպետի դիտարկմամբ՝ այդ հրապարակումներին պատշաճ ուշադրություն չի դարձվում, ինչի հետևանքով «սուտը և կեղծիքը շարունակում են թևածել սոցիալական ցանցերում»:

«Հարկ եմ համարում անդրադառնալ համացանցում լրատվական մի շարք կայքերի միջոցով վերջերս շրջանառվող մի «բացահայտման», որի համաձայն, իբր, կեղծ է բուհական կրթության դիպլոմս:

Իհարկե, կարելի էր թեման փակված համարել այն բանից հետո, երբ ՀՀ ԿԳՄՍ նախարարը և «Սյունիք» ինստիտուտի հիմնադիր-տնօրենը սպառիչ ու հիմնավոր պարզաբանումներով հերքեցին այդ հնարանքը:

Այդուհանդերձ, որոշ հարցերի վրա կուզենայի հայացք ձգել:

Նախ՝ ինչ-որ լրատվամիջոցներ, ինչ-որ լրագրող-վարձկաններ (հայտնի աղբյուրներից սնվող) այնպիսի կրքոտությամբ ու մոլագարությամբ են լծվել Սյունիքի մարզպետարանի և, ընդհանրապես, Սյունիքի շուրջ ապատեղեկատվության տարածմանը, որ դրանց մեջ արժանահավատություն փնտրելն անլուրջ զբաղմունքի պես մի բան կարող է լինել:
Իրավիճակին ոչ ծանոթ ընթերցողին (միգուցեև) առաջին հայացքից կթվա, թե այդ լրատվամիջոցները, ամեն օր եթերից կուրծք ծեծելով կամ տարբեր հարթակներից հարայ-հրոց բարձրացնելով, անկեղծորեն տառապում են Սյունիքի հոգսերով:
Բայց երբ փորձում ես խորանալ տարածվող տեղեկատվությունների մեջ, բախվում ես պարզ վայրախոսության և իրականությունը ծուռ հայելու մեջ ներկայացնելու հետևողական գործընթացի:

Ասել է թե՝ մայրաքաղաքային մի քանի լրատվամիջոց և վայ լրագրող զբաղված են Սյունիքի մերօրյա դժվարությունների վրա ձեռքեր տաքացնելով, Սյունիքի մասին կեղծ տեղեկատվություն տարածելով:

Եվ ամենակարևորը՝ այնպիսի՜ անամոթությամբ, այնպիսի՜ ցինիզմով ու չարամտությամբ է կատարվում այդ ամենը…

Իմ նախընտրած մասնագիտությամբ բուհ դիմելիս հետաքրքրվել եմ՝ այն տվյալ կրթօջախում արտոնագրված էր, թե ոչ, թեև այս պարագայում վստահ էի (լավ ճանաչելով «Սյունիք» ինստիտուտի հիմնադրին ու դասախոսական անձնակազմին)՝ ամեն ինչ ի սկզբանե ընթացել է բացառապես օրինականության հունով:

Այդ և նման շատ հարցերի մեջ խորամուխ լինելիս՝ վերստին ակնհայտ է դառնում՝ մեր զազրախոսների համար ճշմարտությունը երկրորդական է, կարևորը զրպարտությունն է և հերյուրանքը:

Ընդ որում՝ Սյունիքի մարզպետի ու մարզպետարանի շուրջ վայրախոսում են այնպիսի արարածներ, որոնք երբևէ չեն էլ եղել Սյունիքում, տեղյակ չեն սյունիքյան հիմնախնդիրներին ու առօրյային: Եվ հանդես են գալիս սոսկ պատվեր կատարողի ու վայրախոսողի դերում՝ այդկերպ վաստակելով իրենց օրվա հացը:

Ու չեմ էլ զարմանում այդքանից հետո, երբ այդ զազրախոսությունը փորձում են տարածել նաև իմ կենսագրության վրա:

Այնքան են այդ վայ լրագրողներն իրականությունից կտրված, այնքան՝ տգիտության մեջ խրված… Տեղ գյուղում ծնված ու պատանեկությունն անցկացրած անձնավորությունը, իհարկե, պիտի որ զբաղվեր գյուղատնտեսությամբ՝ դաշտավարություն, անասնապահություն:

Եվ երբ հայրենիքին վտանգ է սպառնացել, առաջիններից մեկը հենց այդ գյուղի մշակներն են զենք վերցրել ու հայի արժանապատվությանը տեր կանգնել:

Այդպես՝ երկրի տիրոջ զգացողությամբ էլ մասնակցել ենք ևւ 1990-ականների Արցախյան գոյամարտին, և՛ 2016-ի քառօրյային, և՛ 2020-ի պատերազմին:

Ու մեր մարտական փառավոր ուղին գնահատվել է և՛ Սպարապետի, և՛ երկրի գերագույն գլխավոր հրամանատարների կողմից:

Հենց այդ վստահության շնորհիվ է, որ հետագայում գլխավորել եմ Հայոց բանակի ամենամարտունակ տանկային զորամասերից մեկը, Գորիսի փառապանծ բրիգադը, ապա՝ Գորիսի զինկոմիսարիատը:

Եվ հանկարծ ինչ-որ դուրսպրծուկներ և որևէ բանում վաստակ չունեցողներ փորձում են ցեխ շպրտել այդ ամենի վրա:

Արցախյան վերջին պատերազմի ամենաթեժ պահին նշանակվեցի փոխմարզպետ՝ Սյունիքի ինքնապաշտպանությունը համակարգելու լրջագույն գործառույթով: Եվ ճակատ էինք գնում մահվան ստույգ սպառնալիքով… Մեր ընդդիմախոսները, չզարմանաք, նույնիսկ դա չեն ներում:

Ամենակարևորը՝ չեն ներում, թե ինչու ստանձնեցի Սյունիքի մարզպետի պաշտոնը՝ մեր երկրամասի համար ամենադժվարին պահին:

Մեկ անգամ ևս ասեմ՝ եղել ու մնում եմ Հայրենիքիս զինվորը․ բա ի՞նչ անեի, համալրեի դիրքերից փախչողների, բանսարկուների, վայրախոսողների շարքե՞րը:


Ի՞նչն է տարօրինակ՝ այդ մասին առավել հետևողականորեն խոսում են նրանք, ովքեր ոչ վաղ անցյալում մարզպետարանը վեր էին ածել վայելքների, ազատ ժամանակի անցկացման, ամենաստոր խարդավանքների կազմակերպման ակումբի:

Նրանք չեն էլ ուզում տեսնել ակնհայտը, որ երբեք պաշտոնի չեմ ձգտել, որ պաշտոն ունենալը նպատակ չի եղել ինձ համար, պարզապես ուժերս օգտագործել եմ այնտեղ, որտեղ նպատակահարմար են գտել երկրի պատասխանատուները:

Հակամարզպետական լուտանքների մեջ միգուցեև փորձեի ռացիոնալ հատիկ գտնել, եթե… Եթե նույն այդ չարախոսները երբեմն-երբեմն նկատեին նաև, որ դժվարագույն ժամանակներ ապրող Սյունիքում աստիճանաբար, բայց և հետևողականորեն լրջագույն հարցեր են լուծվում, սահմանն է ամրապնդվում ի վերջո…

Այո՛, մեր երկրամասի որոշ հատվածներ օկուպացված են Ադրբեջանի կողմից, խաթարված է մեր հաղորդակցության ուղիների բնականոն գործունեությունը, խախտված է սահմանամերձի նորմալ կյանքը. դրանք, անշուշտ, մեր մեծ ցավն են…

Եվ ստեղծված վիճակից դուրս գալու ելքը ոչ թե միմյանց հայհոյելն ու վարկաբեկելն է, այլ համախմբվելը, առկա սպառնալիքները կոնկրետ և գործնական քայլերով չեզոքացնելը;

Այդպիսին է մեր պատկերացումը Սյունիքի մարզպետի ու մարզպետարանի ներկայիս առաքելության վերաբերյալ»։
Պողոսյանը երախտագիտությունն է հայտնել տասնյակ հազարավոր այն սյունեցիներին, ովքեր վաղուց լրջությամբ չեն վերաբերվում մայրաքաղաքային «ինչ-ինչ ծակուծուկերից հնչող զազրախոսությանը, ովքեր հավատում են մեր գործելակերպին և հնարավոր բոլոր միջոցներով սատարում են տարածքային իշխանությանը՝ Սյունիքի առջև ծառացած ոչ սովորական խնդիրները լուծելու ճանապարհին»,- ասված է Սյունիքի մարզպետի Ֆեյսբուքի գրառման մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
Ամենադիտված