«Սբ. Ղազանչեցոցից հետո միակը, որտեղ ես ինձ գտա»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը Վահանավանքից Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է. Արման Դիլանյանի ուղերձը Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի տարածքից Մեզ հետաքրքրում է Արցախի բնակչության հարցը, ոչ թե ստամոքսը լցնելու խնդիրը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա Լև Տլոստոյի անվան գրական-գեղարվեստական մրցույթ` Սյունիքի մարզի դպրոցականների համար Նախօրեին հակառակորդը 10 րոպե կրակ է բացել. վնասվել է Խաչիկ գյուղի ղեկավարի «Նիվան» Հրազդանում այրվել է «LuAZ» մակնիշի ավտոմեքենան Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ 

Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը ՄԽ համանախագահներին. ԵԱՀԿ նախագահությունը՝ Ալիևի հայտարարության մասին

Արտաքին Քաղաքական

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ մասին հայտնեցին ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների առնչությամբ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան:

«ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը չի կարող մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հրապարակային հայտարարությունները: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը և երախտագիտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, նրա համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի աշխատանքին», - պատասխանել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ շաբաթ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում սպառնացել էր ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու փորձերը: Ալիևը մասնավորապես ասել էր. «Նրանք [համանախագահները] չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Մենք ենք լուծել այս խնդիրը նրանց փոխարեն»: Ադրբեջանի նախագահը նաև պնդել էր, թե եթե հակամարտող կողմերից մեկը ասում է, թե հիմնախնդիրը լուծված է, ապա «միջնորդության տեղ այլևս չկա»:

Ադրբեջանի կողմից 2020 թվականին սանձազերծված 44-օրյա լայնածավալ պատերազմից հետո Ալիևը բազմիցս հանդես է եկել նմանատիպ հայտարարություններով՝ պնդելով, իբրև թե ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է լուծված, այլ առհասարակ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն գոյություն չունի և հետևաբար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց էլ չկա:

Այդուհանդերձ, չնայած Ադրբեջանի նախագահի պնդումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունները (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, ԱՄՆ) և Մինսկի խմբի համանախագահները թե՛ առանձին և թե՛ համատեղ բազմաթիվ հայտարարություններով շեշտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը՝ կողմերին կոչ անելով վերսկսել խաղաղ բանակցությունները համանախագահների հովանու ներքո: Եվ միջազգային ողջ հանրությունն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին և համանախագահների աշխատանքին:

2021 թ. դեկտեմբերի 7-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը իրենց լիակատար աջակցությունն էին հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Համանախագահող պետությունները վերահաստատել էին իրենց հանձնառությունը աշխատելու կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած բոլոր խնդիրների համապարփակ լուծումը իրենց մանդատի համաձայն գտնելու նպատակով:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Սբ. Ղազանչեցոցից հետո միակը, որտեղ ես ինձ գտա»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը ՎահանավանքիցԹուրքիայի Մարմարիս լողափում հանգստացողները ձողով քշել են շնաձկանը (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է. Արման Դիլանյանի ուղերձըԱրգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի տարածքից Մեզ հետաքրքրում է Արցախի բնակչության հարցը, ոչ թե ստամոքսը լցնելու խնդիրը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա Լև Տլոստոյի անվան գրական-գեղարվեստական մրցույթ` Սյունիքի մարզի դպրոցականների համար «9 տարի միասին»․ Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի լուսանկարըՆախօրեին հակառակորդը 10 րոպե կրակ է բացել. վնասվել է Խաչիկ գյուղի ղեկավարի «Նիվան»Հրազդանում այրվել է «LuAZ» մակնիշի ավտոմեքենան Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ Երթ` ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության. ՈՒՂԻՂԱրարատում Nissan XTrail-ը վրաերթի է ենթարկել 1-ամյա տղայի, որը մահացած տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը Սահմանադրության օրը նշել է «մարալների» հետ (տեսանյութ)«Սահմանադրության կարևորագույն առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է». Գագիկ Ծառուկյանի ուղերձը1995 թվականից ի վեր՝ մեր Սահմանադրությունը տարբեր փորձություններ է հաղթահարել․ նախագահի ուղերձը Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «Opel Astra»-ները և «ՎԱԶ-2106»-ը. նրանցից 2 շրջվել են. 5 վիրավորների վիճակը ծանր է Աստղագուշակ՝ հուլիսի 5-ի համարՀուլիսի 5. Օրվա խորհուրդ Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է․ Փաշինյանի ուղերձըՍահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա. «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվԴատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը. Ավինյանը վարկանիշ չունի․ «Ժողովուրդ» Մարտուն Գրիգորյանը կվերցնի մանդատը Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. «Հրապարակ» Երկրաշարժ՝ Հայաստանում. քանի բալ է կազմել ցնցման ուժգնությունը Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները. «Հրապարակ» Արտահերթով արագ կսղղացնեն օրենքը. «Հրապարակ» Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին. «Հրապարակ»Դուա Լիպայի թափանցիկ լուքը թե՛ ձմեռային է, թե՛ ամառային (ֆոտոշարք)WTA-ն տուգանել է կազմակերպություններին 1 մլն դոլարով հակառուսական քայլերի համար «Орёл и Решка» նախագծի հաղորդավարուհին լուսանկար է հրապարակել նախկին ամուսնու մեքենաների հետՊապիկյանները զավակի են սպասում. «Հրապարակ»Բեռլինում չեղարկվել է միայն երկու սեռերի գոյության մասին կենսաբանի դասախոսությունը«Դիմադրություն» շարժումը երթի կանի՝ ի պաշտպանություն Սահմանադրության Վաղը կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների առաջնությունը Չավուշօղլուն բացահայտել է՝ հայկական կողմի հետ պայմանավորվածությունները չեն իրականանում, քանզի կա շարժումը․ պատգամավոր Կոտայքի մարզում Mercedes-ը տապալել է մի քանի գազասյուներ ու հայտնվել դաշտում. սկսվել է գազի արտահոսքՖիլմից խորհուրդն օգնել է դեռահասին ողջ մնալ հսկա շնաձկան հարձակումիցՖինլանդիայի և Շվեդիայի ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները Տրամաբանական եմ համարում, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում․ Ռուբինյան «Դու կխեղդվես ինձ հետ». Ժաննա Բուտուլյանը թեժ ֆոտոշարք է հրապարակելԲլոգերը լցոնիչներ է ներարկել ծնոտի մեջ և ստացել «ձկան խռիկներ»Հարձակում Ուկրաինական գիմնազիայի վրա. ինչ է հայտնիԿրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում
Ամենադիտված