Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян 

Արդյոք հունվարի 23-ից դպրոցներն ու համալսարանները կփակվե՞ն

Общество

Ինչպես գիտենք, ըստ ՀՀ առողջապահության նախարարի նոր որոշման, հունվարի 23-ից հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Այս նոր սահմանափակումները, կարծես թե, այդքան էլ քաղաքացիների սրտով չեն, քանի որ այս հրամանին զուգահեռ սկսեցին բարձրացնել մի շարք այլ հարցեր: Նրանք նշում են, որ եթե նախարարությունը իսկապես մտածում է քաղաքացիների առողջության մասին, ապա ինչու են երթուղայիններում հակահամաճարակային բոլոր կանոնները շարունակվում խախտված մնալ, բացի դա՝ քաղաքացիները պնդում են, որ ժամանցի վայրերի, մոլերի սահմանափակումների հետ մեկտեղ պետք է նաև փակվեն կրթական հաստատությունները, որոնցում աշակերտներն ու ուսանողները ևս կարող են վարակի տարածման պատճառ դառնալ:

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ, որն ասաց՝ ամենևին էլ անհրաժեշտություն չկա դպրոցներն ու բուհերը փակելու. «Մենք միշտ կողմ ենք եղել, որպեսզի կրթական գործընթացը տեղի և անտեղի պատճառներով չընդհատվի: Կարծում ենք, որ որևէ միջամտություն չպետք է լինի կրթական գործընթացը ներկա ձևով շարունակելու համար, դրանց նույնիսկ կարճաժամկետ ընդհատումը բացասական հետևանքներ է ունենում կրթության որակի վրա»,- ասաց փորձագետը՝ նշելով՝ լավ է, որ այս անգամ կրթական բնագավառը զերծ է մնացել նման սահմանափակումներից:

Թեև փորձագետը նշում է, որ կրթության որակը կարևոր է, այնուամենայնիվ, կարծում է, որ առաջնայինը առողջությունն է. «Առողջությունը ևս կարևոր է, եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ կրթական հաստատություններում վարակվածների թիվը ավելանա, կարելի է այդ հաստատությունների մասով առանձին որոշումներ կայացնել, բայց ողջ կրթական համակարգը ժամանակավորապես ընդհատելը, միանշանակ սխալ է»,-ասաց Ատոմ Մխիթարյանը:

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք հնարավոր չէ հեռավար ուսուցման անցնելով պահպանել թե՛ առողջությունը և թե՛ կրթության որակը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ հեռավար ուսուցումը հավասարազոր է ոչինչ չանելուն. «Ըստ պաշտոնական տվյալների՝ ուսանողների և աշակերտների շուրջ 20 տոկոսը հնարավորություն չունի մասնակցելու դասապրոցեսին, կա տեխնիկական խնդիր, նաև ուսուցիչների և դասախոսների վերապատրաստման հարցն է այստեղ, որոնք այնքան էլ պատրաստ չեն նույն որակով ապահովել կրթությունը, ինչն արվում է նորմալ դասերի ժամանակ»,-նշեց նա:

Վերջինս այն կարծիքին է, որ անհրաժեշտ էր ուղղակի այն ժամանակ, երբ կորոնավիրուսի ալիքը ավելի ցածր դիրքերում էր նախապատրաստվել հերթական ալիքին. «Ինչպես գիտենք, եվրոպական երկրներում արդեն 5-րդ ալիքն է թափ առնում և, ուզենք թե չուզենք, այն գալու է նաև Հայաստան, որի դեմ չեմ տեսնում որևէ նախապատրաստական աշխատանքներ: Ամեն ինչ նույն ձևով ենք անելու և վաղն ու մյուս օրը կանգնելու ենք նույն փաստի առաջ՝ փակենք կրթական հաստատությունները, թե ոչ: Այս ամենը գալիս է կառավարության կադրային քաղաքականությունից, որտեղ չես իմանում, թե ով, ինչ է անում ոչ մի համակարգված աշխատանք չկա, քաոսային այսպիսի կառավարումը հանգեցնում է վատ հանգամանքների»,- ընդգծեց Ատոմ Մխիթարյանը:

Զրուցեցինք նաև կրթության ոլորտի մեկ այլ փորձագետի Սերոբ Խաչատրյանի հետ, ըստ որի՝ իրավիճակը նոր չէ և ավելի ծանր իրավիճակներում էլ են դպրոցներն ու համալսարանները շարունակել աշխատել. «Կրթական հաստատությունները եթե փակում ենք, դա էլ է մեծ կորուստ մեզ համար: Եղել են ավելի ծանր և բարդ իրավիճակներ, երբ դրանք շարունակել են իրենց ամենօրյա աշխատանքը: Եթե ունենանք կորոնավիրուսային վարակի թվերի աճ, գուցե, վերանայվի կրթական հաստատությունների բաց լինելու հարցը, բայց այս իրավիճակում, երբ ունենք 300 դեպք, դեռ վաղ է այդ մասին խոսել»,- նշեց Սերոբ Խաչատրյանը:

Վերջինս ընդգծեց նաև որ չնայած կրթական հաստատությունները դեռ բաց են, այնուամենայնիվ, պետք է զգոնությունը չկորցնել, քանի որ Հայաստանում արձանագրվել են օմիկրոնով վարակման նոր դեպքեր. «Ռիսկը կա, քանի որ օմիկրոնով վարակման դեպքեր կան Հայաստանում, հնարավոր է առաջիկայում վիրուսով վարակվածների թվերը էապես ավելանան»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ պետք է ճիշտ որսալ կրթական հաստատությունները փակելու պահը վարակի բարձր ցուցանիշներից խուսափելու նպատակով:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странам
Самое популярное