Թռչող եղնիկը ցնցել է Twitter-ի օգտատերերին (տեսանյութ)
ВидеоՀնդկաստանում արված տեսանյութը, որտեղ եղնիկը թռչելով անցնում է ճանապարհը, գրավել է Twitter-ի օգտատերերի ուշադրությունը և հավաքել ավելի քան 100 հազար դիտում։ Տեսանյութը հրապարակել է տեղի բնապահպանական WildLense կազմակերպությունը։
«Եվ հեռացատկի, և բարձր ցատկի ոսկե մեդալը տրվում է…»,- ասվում է տեսանյութի վերնագրում: Կադրերում երեւում է, թե ինչպես է եղնիկը դուրս գալիս գետից, իսկ հետո ցատկում գրեթե երկու մետր վեր՝ բառիս բուն իմաստով թռչելով ճանապարհի վրայով ու վայրէջք կատարելով մյուս կողմի թփերի մեջ։
Եղնիկի տեսակը չի նշվում, սակայն ամենից հաճախ Հնդկաստանում հանդիպում է աքսիսը, որը կարող է վտանգի դեպքում փախչել՝ ցատկելով բարձր ցանկապատերի վրայով։ Հավանաբար, կենդանուն վախեցրել են ճանապարհին կանգնած մարդիկ։