Իրանցի բռնցքամարտիկը դատապարտվել է մահապատժի
SportԻրանցի բռնցքամարտիկ Մոհամմադ Ջավադ Վաֆայեի-Սանին մահապատժի է դատապարտվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իրանում մարդու իրավունքների հարցերով նորվեգական ոչ կառավարական կազմակերպության տվյալներին։
Վաֆայ-Սանին դատապարտվել է 2019 թվականի նոյեմբերի անկարգությունների ժամանակ կառավարական շենքեր հրկիզելու և ավերելու համար։ Մարզիկը կալանավորվել էր դեռևս 2020 թվականի փետրվարին։
Իրանցիների շահերի ներկայացուցիչ Բաբակ Պաքնիան մտադիր է բողոքարկել դատավճիռը։