Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян 

Հայաստանի խոշորագույն մարզը` Գեղարքունիքը, հարաբերություններ է զարգացնում Ռուսաստանի Օմսկի մարզի հետ

Армения

ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախաձեռնությամբ և Օմսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի հրավերով Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ 2022 թ. հունվարի 20-21-ը կայցելի Ռուսաստանի Օմսկի մարզ:

Այցելության ընթացքում երկու տարածաշրջանների միջև առևտրա-տնտեսական և հումանիտար գամագործակցության զարգացման վերաբերյալ բանակցություններ տեղի կունենան Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի հետ: Հայկական մարզի պատվիրակությունը նաև կայցելի Օմսկի արդյունաբերական ձեռնարկություններ և ուսումնական հաստատություններ, հանդիպում կունենա տեղի հայ համայնքի հետ: Գեղարքունիքի և Օմսկի մարզերի միջև 2016 թվականին ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:

Իսկ ԴԻԱԼՈԳ կազմակերպությանը Օմսկի մարզի վարչակազմի և տեղի հայ համայնքի հետ կապում են գործընկերային հարաբերություններ: Այսպես, դեռևս 2017 թ. դեկտեմբերին Օմսկի մարզի ղեկավար Ակեքսանդր Բուրկովի հրավերով ԴԻԱԼՈԳԻ պատվիրակությունը Յուրի Նավոյանի գլխավորությամբ այցելել է Օմսկ և մարզի ղեկավարության հետ քննարկել հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները: Յուրի Նավոյանի խոսքերով, հետագա տարիներին տարբեր պատճառներով հնարավոր չի եղել Օմսկի մարզի և Հայաստանի մարզերի միջև ղեկավարների մակարդակով պաշտոնական պատվիրակություններ փոխանակել:

Այդ իմաստով ներկա այցը նշանակալի իրադարձություն է հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության համար` նախորդ տարվա հոկտեմբերին Հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի անցկացումից և դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2022–2027 թթ. միջտրածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրումից հետո:

ԴԻԱԼՈԳԻ նախագահը վստահություն է հայտնում, որ հայկական կառավարական պատվիրակության այցը ռուսաստանյան տարածաշրջան թույլ կտա սահմանելու գործարար շրջանակների, ստեղծագործական խմբերի և երիտասարդական կազմակերպությունների պատվիրակությունների փոխանակման մեխանիզմները, խթան կհանդիսանա միմյանց տարածքներում փոխադարձաբար մնայուն բիզնես ֆորումների անցկացման համար: Հենց նման համակարգային միջոցառումներն էլ Գեղարքունիքի և Օմսկի միջև առևտրա-տնտեսական և հումանիտար հարաբերությունների աշխուժացման գրավականը կդառնան:

Նա ընդգծում է, որ ներկա այցի նախապատրաստման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Գեղարքունիքի գյուղատնտեսների համար օմսկյան արտադրության գյուղատնտեսական տեխնիկայի և պարագաների, ինչպես նաև արդյունաբերական սարքավորումների առաքմանը: Հայկական պատվիրակությունը կայցելի Օմսկի հենց այն ձեռնարկություններ, որոնց հետ շահագրգռված է համատեղ արտադրություններ կազմակերպել: Քննարկումների օրակարգում կարևոր տեղ են գրավում նաև սննդամթերքի փոխադարձ առաքման հնարավորությունները, տուրիզմի ոլորտում համագործակցության զարգացումը` հաշվի առնելով երկու տարածաշրջանների համապատասխան հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործընկերությունը, ռոբոտոտեխնիկական և այլ փառատոններին դպրոցականների մասնակցությունը: «Օմսկի պետական մանկավարժական համալսարանի ղեկավարության հետ կքննարկվեն կրթության ոլորտում համագործակցության զարգացման, սեզոնային դասընթացների անցկացման հարցերը, այդ թվում` հայերեն և ռուսերեն լեզուների ուսուցմամբ: Օմսկի հայերը, ինչպես և ողջ Ռուսաստանի հայ համայնքը, հանդիսանում են լրացուցիչ կապող օղակ և միջտարածաշրջանային համագործակցության բնական շահագրգռված ռեսուրս: Տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը, որը գլխավորում է Արայիկ Թաթոյանը, Հայաստանի պատվիրակությունը կքննարկի Հայաստանի և Օմսկի մարզի համագործակցության ծրագրերում տեղի հայերի ներուժի ընդգրկման լրացուցիչ հնարավորությունները», - նշում է Յուրի Նավոյանը` ամփոփելով ռուսաստանյան տարածաշրջան հայկական պատվիրակության այցի ծրագիրը:

Այս տարվա գարնանը նախատեսվում է նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորությամբ Օմսկի մարզի պատվիրակության այցը Հայաստան, ինչը հնարավորություն կտա համագործակցությանը հաղորդել համակարգված և երկարաժամկետ բնույթ:

Տեղեկանք. Օմսկի մարզը գտնվում է Սիբիրի հարավ-արևմտյան մասում և մոտ երկու միլիոն բնակչությամբ զբաղեցնում է 141, 1 կմ² տարածք: Այստեղ ավելի քան քառասուն հազար հայեր են ապրում: Օմսկի մարզը առավելապես հայտնի է ռազմական, աէրոտիեզերական և գյուղատնտեսական մեքենաշինությամբ, նավթաքիմիական, թեթև և սննդի արդյունաբերությամբ: 2017 թ. հոկտեմբերից մարզի ղեկավարը Ալեքսանդր Բուրկովն է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в Армении
Самое популярное