«Մի շաբաթ առաջ ասում եք՝ ահա՛, Օմիկրոնը գալու է, մի շաբաթ հետո ասում եք՝ եկավ, լավ էլի». Նազարյան
Видео«Դուք հրապարակում եք թվեր, որ 1.5 միլիոն մարդուց ավել քաղաքացիներ են պատվաստվել ու չեք ասում, թե Հայաստանում փաստացի քանի մարդ է ապրում: Այդ թվերն էլ անհասկանալի են, դուք նկատի ունեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՞ն, թե այն իրանցիներին ու չինացիներին, որոնք պատվաստվել են Հայաստանում: Դուք ասում եք հունվարի 22-ից ռեստորաններ կգնան միայն նրանք, ովքեր պատվաստվել են, հետո շատ մարդիկ տրանսպորտոմ իրար գրկած պետք է երթևեկեն: Այսինքն դուք ոչ թե պայքարում եք համավարակի դեմ, այլ ուղղակի ուզում եք հնարավորին չափ շատ մարդու պատվաստել: Դուք այնքան պրիմիտիվ եք մտածում, որ մի շաբաթ առաջ ասում եք՝ ահա, «օմիկրոնը» գալու է, մի շաբաթ հետո ասում եք՝ եկավ: Լավ էլի». Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: