«Կարո՞ղ եք հետևել՝ բոլորը QR կոդով ներկայանան». Ղազինյանն ակնարկեց Պապիկյանի հարսանիքին հետևել հրամանին
Տեսանյութեր«Առաջիկայում «Փարավոն» ռեստորանոմ սպասվում է մեծ միջոցառում, այնտեղ կարելի է հետևել, որ բոլորը պարտադիր ներկայանան պատվաստման QR սերտիֆիկատով կամ թեստի բացասական արդյունքով, կարո՞ղ եք դա անել, խնդրում եմ, դա արեք ու հանրությանը ցույց տվեք, որ այդ կարգավորումը բոլորի համար է տարածվում, ոչ թե խեղճուկրակ մարդկանց». Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ԱՆ նախարարի հրամանին, որով հանրային վայրեր միայն պատվաստման սերտիֆիկատով կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենալու դեպքում կարող են մտնել: