ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2023-ի հատկացումների օրինագիծը ներառում է օգնություն ՀՀ-ին և Արցախին Ռուսաստանն աշխարհում շատ համախոհներ ունի. Պուտին Սիսիանում թեժ է. ՔՊ-ականների աթոռակռիվը նոր թափ է հավաքում Գեղարքունիքում` 2 օր կայանված Nissan-ում հայտնաբերվել է Լիբանանի 51-ամյա քաղաքացու դին Զինծառայողների հարազատների և 2 քաղաքացու միջև բախումից հետո մեկ անձ բերման է ենթարկվել. 168.am Պայքարը շարունակվելու է նոր թափով․ կգա ժամանակը, կտեսնեք. Իշխան Սաղաթելյան Էրդողանը խոստացել է Սիրիայում ռազմական գործողություն իրականացնել «միջազգային հանրության լեզվով» Ռոմանոս Պետրոսյանը ձախողել է Նիկոլ Փաշինյանի առաջադրանքը Լոռիում Mercedes ML-ը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված վիճակում հայտնվել է փոսում Հայաստանի բասկետբոլի հավաքականը դուրս եկավ փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակիչ 

Արցախցիները համաձայնո՞ւմ են ադրբեջանցիներին վաճառել իրենց տները. թշնամին շահավետ առաջարկներ է անում

Արցախ

Ադրբեջանցիներն արցախցիներին շահավետ առաջարկություններ են անում՝ իրենց բնակարանները վաճառելու: Արցախում այդ ամենին սկսել են այլևս լուրջ չվերաբերվել, ավելին՝ այդ արշավը 44-օրյա պատերազմից առաջ էլ կար: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով այսօր մամուլում տարածում գտած այն տեղեկությանը, թե ադրբեջանցիները արցախցիներին ներկայացնում են տարաբնույթ առաջարկներ՝ նրանց բնակարանները գնելու:  

Պատգամավորը նշեց, որ ադրբեջանցիները հայերի հետ կապի են դուրս գալիս սոցիալական հարթակներում և թիրախային խումբ է դառնում մարդկանց այն զանգվածը, որը շատ ավելի ակտիվ է սոցիալական տիրույթում:

Թեև տարիներ շարունակ ադրբեջանցիների կողմից այդ առաջարկությունների հաճախականությունը չի նվազում, պատգամավորը հանգիստ է, արցախցին ոչ տուն կվաճառի և ոչ էլ ադրբեջանցին կգնի այն և կբնակվի օրինակ՝ Ստեփանակերտում.

«Եթե այդպես լիներ՝ հիմա Շուշին բնակեցված կլիներ, բնականաբար, որևէ մեկը չի գալու այստեղ ապրելու: Այստեղ շատ խիստ վերահսկվում է սահմանը, եթե անգամ ստացվի էլ իրենց կողմից տուն գնելը, ապա որևէ մեկը թույլ չի տա, որ գան և բնակվեն այստեղ, անգամ, հայերին է շատ դժվար հաջողվում մուտք գործել Արցախ: Այսօր Արցախում գեթ 1 հոգի էլ չեք գտնի, ով կգնա այդ գայթակղությանը: Արցախցու և ադրբեջանցու շփումը ստացվում է միայն այն ժամանակ, երբ մերոնք չեն իմանում, որ շփվում են ադրբեջանցու հետ, այսինքն՝ նրանք հանդես են գալիս հայ օգտատերերի անուններից, որը կարճ ժամանակ անց ԱԱԾ-ն բացահայտում է»,- նշեց պատգամավորը:

Մեր այն դիտարկմանը, թե եթե սին առաջարկություն են միայն, ապա էլ որն է իմաստը նման առաջարկներով հանդես գալու, Մետաքսե Հակոբյանը նշեց, որ նրանք նման կերպ փորձում են իրենց հաղթանակած զգան և խուճապ տարածեն Արցախում. «Նրանց այդ քայլը տեռորի նման մի բան է, ադրբեջանցիները հաճույք են ստանում այս ամենից»,-ասաց պատգամավորը: 

Վերջինս ընդգծեց, որ Արցախը ադրբեջանցիների համար հայրենիք չէ և երբեք չի էլ եղել. «1 տարվա ընթացքում, ինչ նրանք եկել են և օկուպացրել մեր տարածքը, ես չեմ տեսել նրանց մոտ սեր դեպի Արցախը, նրանք, պարզապես, քոչվոր ցեղեր են, որոնք ժամանակ առ ժամանակ թալան են իրականացնում՝ առևանգելով մեր անասունները, էլ չենք խոսում հովիվներին առևանգելու մասին: Արցախը մեզ համար հայրենիք է, իրենց համար պարզապես տարածք և այն պայքարը, որ մենք տանում ենք տարածքի համար է, իսկ իրենց մոտ չի կարող հայրենիքի գաղափար լինել»,- եզրափակեց նա:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2023-ի հատկացումների օրինագիծը ներառում է օգնություն ՀՀ-ին և Արցախին 50 CENT-ը Երևանում է (լուսանկար) 107-ամյա կինը նշել է այն մթերքը, որը նպաստել է իր երկարակեցությանըՌուսաստանն աշխարհում շատ համախոհներ ունի. ՊուտինՍիսիանում թեժ է. ՔՊ-ականների աթոռակռիվը նոր թափ է հավաքում«Էս գեղեցկությունը». Արմինկան` բնության գրկում (լուսանկարներ)Մանդատներից էլ զրկեք, սկսեք ինձնից, երևի դա է երկրի առջև ծառացած մարտահրավերը․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Գեղարքունիքում` 2 օր կայանված Nissan-ում հայտնաբերվել է Լիբանանի 51-ամյա քաղաքացու դին Բրիտանացի սպան վռնդել է տնից 9 ուկրաինացի փախստականներից բաղկացած ընտանիքին. Daily MailԳիտնականները խոսում են «սիրո դեղամիջոցի» մոտալուտ ստեղծման մասինԶինծառայողների հարազատների և 2 քաղաքացու միջև բախումից հետո մեկ անձ բերման է ենթարկվել. 168.am Պայքարը շարունակվելու է նոր թափով․ կգա ժամանակը, կտեսնեք. Իշխան Սաղաթելյան Վաղը «ժողովրդավարության բաստիոնի» մեռելոցն է․ Ագնեսա Խամոյան Էրդողանը խոստացել է Սիրիայում ռազմական գործողություն իրականացնել «միջազգային հանրության լեզվով»Ռոմանոս Պետրոսյանը ձախողել է Նիկոլ Փաշինյանի առաջադրանքը16 հարկանի շենքի պատուհանների տակ մոր և երկու անչափահաս երեխաների դիեր են հայտնաբերվելԼոռիում Mercedes ML-ը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված վիճակում հայտնվել է փոսում Բրիթնի Սփիրսը հիացրել է զուգարանի թղթի տեսքով ականջօղերովՀայաստանի բասկետբոլի հավաքականը դուրս եկավ փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակիչ Յակուտիայում 5-ամյա տղան ընկել է 12-րդ հարկից և փրկվել անցորդների շնորհիվ (տեսանյութ)Հեղափոխականները անցել են իրար «կոկորդ կրծելուն». թիրախը՝ ՔՊ վարչությունն էՍյունիքի մարզպետը նախագահին է ներկայացրել մարզում իրականցվող և նախատեսված ոլորտային ծրագրերը Ողբերգություն Արմեն Վարդանյանի ընտանիքում«Երազանքները իրականանալու հատկություն ունեն». DJ Վակցինան հղի է (լուսանկար)«Գեղեցիկ օր»․ Լիլուի հրապուրիչ լուքը Կառուցվող խոշոր հիդրոէլեկտրակայանը լուծելու է էլեկտրաէներգիայի հետ կապված հարցերը․ Արցախի նախագահ Իլոն Մասկն անհետացել է. BloombergՌուսաստանը գլխավոր սպառնալիք է ճանաչվել ԱՄՆ-ի և ԵՄ-ի համարՌԴ ՊՆ-ն հայտնել է 144 գերիների փոխանակման մասին մանրամասներըԳնել Սանոսյանն ու «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալն արձանագրություն են ստորագրել ԲՏԱ նախարարն ու Սերբիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները Կինն ամուսնացել է նախկին ընկերոջ հոր հետ, ում հետ ծանոթացել է 11 տարեկանումՀայաստանն ու Իսրայելը պատրաստ են ակտիվացնել համագործակցությունը առողջապահության ոլորտում Ինդոնեզիայի նախագահն ասել է, որ Պուտինին է փոխանցել Զելենսկու ուղերձըՌուսաստանը և Բելառուսը լրջորեն անհանգստացած են սահմաններին ՆԱՏՕ-ի մերձեցմամբ. ԼավրովՔիչ առաջ հայ բարերարներից մեկը խոշոր գումար նվիրաբերեց Զինվորի տանը. Արմեն ՄուրադյանՄանդատից կամ պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ, խարան է կապիտուլյանտ ու հողատու լինելը․ Շարմազանով Միջատաբանը պարզաբանել է՝ վտանգավո՞ր են արդյոք զատիկների խայթոցներըՌուսաստանի բանկը ներկայացրել է 100 ռուբլու նոր թղթադրամըԹշնամին մինչեւ 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիեւին. Մովսես Հակոբյան. «Փաստինֆո»Թուրքիան Շվեդիայից ստացել է Քրդստանի աշխատավորական կուսակցության շուրջ 73 անդամների արտահանձնման երաշխիքներ. ԷրդողանՄԹ-ն կես միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Հայաստանին և Ադրբեջանին՝ տարածքների ականազերծման նպատակով Ամբողջությամբ մերկ տղամարդ` Երևանի փողոցներում (տեսանյութ)ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մոնիկա Բելուչին նկարահանվել է նոր ֆոտոշարքում (լուսանկարներ)63-ամյա տղամարդը՝ դանակը ձեռքին, մտել է հիվանդանոց` ասելով, որ պետք է բժշկին սպանի «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման Քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր Եթե G7-ի առաջնորդները մերկանային գագաթնաժողովում, տեսարանը զզվելի կլիներ. ՊուտինՀունահռոմեական ոճի ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում
Ամենադիտված