ԱՄՆ անկախության տարեդարձի առթիվ դեսպանատանը տոնական երեկո է անցկացվել (տեսանյութ) «Դիմադրություն» շարժումը առավոտյան 10.30 կհավաքվի ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ Մասիսում 38-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս մահացել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2023-ի հատկացումների օրինագիծը ներառում է օգնություն ՀՀ-ին և Արցախին Ռուսաստանն աշխարհում շատ համախոհներ ունի. Պուտին Սիսիանում թեժ է. ՔՊ-ականների աթոռակռիվը նոր թափ է հավաքում Գեղարքունիքում` 2 օր կայանված Nissan-ում հայտնաբերվել է Լիբանանի 51-ամյա քաղաքացու դին Զինծառայողների հարազատների և 2 քաղաքացու միջև բախումից հետո մեկ անձ բերման է ենթարկվել. 168.am Պայքարը շարունակվելու է նոր թափով․ կգա ժամանակը, կտեսնեք. Իշխան Սաղաթելյան Էրդողանը խոստացել է Սիրիայում ռազմական գործողություն իրականացնել «միջազգային հանրության լեզվով» 

Տիգրան Աբրահամյանի հարցը Պաշտպանության նախարարին՝ երկու անհետացած զինծառայողների գործի վերաբերյալ

Տեսանյութեր

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ 2021 թվականի մայիսի 18-ին պարտադիր ժամկետյաին զինծառայող Նորիկ Մկրտչյանն անհետացել է մարտական դիրքերից:

«2021 թվականի մայիսի 24-ին Ռազմական ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ, հայտարարվել է միջպետական հետախուզում: Մինչև այս պահը Նորիկ Մկրտչյանը չի հայտնաբերվել, ընտանիքի հետ կապ չկա, ինչը փաստում է նրա մոր նամակներն՝ ուղղված Պաշտպանության նախարարությանը», - ասաց պատգամավորը:

Աբրահամյանը ևս մեկ օրինակ բերեց. 2021 թվականի նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի ուղղություններից մեկով մարտական հենակետերից մեկում կորել է պայմանագրային զինծառայող. այս պահի դրությամբ նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա:

Աբրահամյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է հայտնի ՊՆ-ին զինծառայողների անհետացման հանգամանքների մասին, արդյոք ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցները գործի հանգամանքները բացահայտելու ու զինծառայողներին հայտնաբերելու համար:

բրահամյանը Պապիկյանին խնդրեց պարզաբանել նաև, թե ինչո՞ւ երկրորդ դեպքով պաշտոնական հաղորդագրություն չի եղել:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, որ ՊՆ-ն Աբրահամյանի գրավոր հարցմանն ի պատասխան արձագանքել է, որ բոլոր գործերը քննվում են Քննչական կոմիտեում ու ուղղորդել էին Քննչական կոմիտե:

«Ավելի մանրամասն դեպքերի առնչությամբ պատրաստ եմ քննարկել ձեզ հետ հանդիպման ժամանակ, այլ նորություններ կամ այստեղից բարձրաձյանելու նոր բան չեմ կարող ասել, մնացածը Քննչական կոմիտեի շրջանակում կարող եք ստանալ», - ասաց նա:

Աբրահամյանն ի պատասխան ասաց, որ ստացել է պատասխանը, որտեղ կա միայն հաստատում, որ զինծառայողը անհետացել է:
Նա հետաքրքրվեց՝ քանի՞ ոչ մարտական կորուստ է Հայաստանն ունեցել 2021 թվականի ընթացքում, ՊՆ-ն ունի՞ ուսումնասիրություն ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացած զինծառայողների դեպքերի, դրդապատճառների մասին ու եթե կա պատճառահետևանքային կապի մասին վերջնական վերլուծություն, ապա ի՞նչ ուղղություններով են աշխատում ՝կանխելու նման միջադեպերը:

Սուրեն Պապիկյան էլ ասաց, որ հիմա պատրաստ չէ ներկայացնել ցուցանիշներ:

«Այո, կան մտահոգիչ բազմաթիվ հանգամանքներ ու դեպքեր, որոնք տեղի են ունեցել 2021 թվականի ընթացքում, ավելին ասեմ, դուք խոսեցիք մի շրջանի մասին, որն իմ՝ նախարար լինելու ժամանակաշրջանին չի վերաբերում, բայց իմ պատասխանատվության տիրույթում է: Ես հետամուտ եմ յուրաքանչյուր դեպքի առնչությամբ , որ մանրամասն քննություն իրականացվի, ինտենսիվ աշխատում ենք քննչական մարմինների հետ: Այսինքն՝ չկա հարց, որ պետք է ծածկել, չկա հարց, որի մասին չպետք է խոսել, բայց պետք է խոսել այն դեպքում, երբ կան պարզված հանգամանքներ», - ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:

Նա նշեց նաև, որ վերլուծություն կա, բայց այն դեռ չի հաստատվել իր կողմից, քանի որ չի բավարարել իրեն:

«Պատճառահետևանքային պրոբլեմները բազմաթիվ են՝ սկսած հոգեբանական խնդիրներից, հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված, պայմանավորված բանակի առնչությամբ բաց հրապարակումներից, ի դեպ, որին շատ ջերմ նպաստում է մամուլը, մեր ընդդիմադիր գործիչները, այսինքն՝ այն խնդիրները, որոնք կարելի է համատեղ լուծել, դրանք դառնում են բոլորի սեփականությունը, այդ թվում, նաև հակառակորդի», - ասաց նախարարն ու կոչ արեց բանակի մասին ինֆորմացիայով կիսվելիս ցուցաբերել զգուշավորություն:

«Ձեր անզգույշ փոքրիկ քայլը կարող է ճակատագրական հետևանք ունենալ երկրի համար», - հավելեց Պապիկյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Դու յուրահատուկ ես»․ Իննա Խոջամիրյանը` գրավիչ կերպարում (լուսանկար) Արեւմուտքը ցինիկաբար օգտագործում է Ուկրաինայի միլիոնավոր բնակիչներին. Պուտին Բժիշկը պատմել է որոշ մարդկանց համար խնձորի վտանգավորության մասինԱՄՆ անկախության տարեդարձի առթիվ դեսպանատանը տոնական երեկո է անցկացվել (տեսանյութ) «Դիմադրություն» շարժումը առավոտյան 10.30 կհավաքվի ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ Կինը գոմաղբի կտորով հարվածել է ամուսնու այտին. գործը դատարանում է Մասիսում 38-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս մահացել էՔանյե Ուեսթին կրկին դատի են տվելՀավաքական Արևմուտքն իրեն ծուղակն է գցել՝ չկարողանալով կանխատեսել սեփական թուլացումը. ՊուտինԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2023-ի հատկացումների օրինագիծը ներառում է օգնություն ՀՀ-ին և Արցախին 50 CENT-ը Երևանում է (լուսանկար) 107-ամյա կինը նշել է այն մթերքը, որը նպաստել է իր երկարակեցությանըՌուսաստանն աշխարհում շատ համախոհներ ունի. ՊուտինՍիսիանում թեժ է. ՔՊ-ականների աթոռակռիվը նոր թափ է հավաքում«Էս գեղեցկությունը». Արմինկան` բնության գրկում (լուսանկարներ)Մանդատներից էլ զրկեք, սկսեք ինձնից, երևի դա է երկրի առջև ծառացած մարտահրավերը․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Գեղարքունիքում` 2 օր կայանված Nissan-ում հայտնաբերվել է Լիբանանի 51-ամյա քաղաքացու դին Բրիտանացի սպան վռնդել է տնից 9 ուկրաինացի փախստականներից բաղկացած ընտանիքին. Daily MailԳիտնականները խոսում են «սիրո դեղամիջոցի» մոտալուտ ստեղծման մասինԶինծառայողների հարազատների և 2 քաղաքացու միջև բախումից հետո մեկ անձ բերման է ենթարկվել. 168.am Պայքարը շարունակվելու է նոր թափով․ կգա ժամանակը, կտեսնեք. Իշխան Սաղաթելյան Վաղը «ժողովրդավարության բաստիոնի» մեռելոցն է․ Ագնեսա Խամոյան Էրդողանը խոստացել է Սիրիայում ռազմական գործողություն իրականացնել «միջազգային հանրության լեզվով»Ռոմանոս Պետրոսյանը ձախողել է Նիկոլ Փաշինյանի առաջադրանքը16 հարկանի շենքի պատուհանների տակ մոր և երկու անչափահաս երեխաների դիեր են հայտնաբերվելԼոռիում Mercedes ML-ը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված վիճակում հայտնվել է փոսում Բրիթնի Սփիրսը հիացրել է զուգարանի թղթի տեսքով ականջօղերովՀայաստանի բասկետբոլի հավաքականը դուրս եկավ փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակիչ Յակուտիայում 5-ամյա տղան ընկել է 12-րդ հարկից և փրկվել անցորդների շնորհիվ (տեսանյութ)Հեղափոխականները անցել են իրար «կոկորդ կրծելուն». թիրախը՝ ՔՊ վարչությունն էՍյունիքի մարզպետը նախագահին է ներկայացրել մարզում իրականցվող և նախատեսված ոլորտային ծրագրերը Ողբերգություն Արմեն Վարդանյանի ընտանիքում«Երազանքները իրականանալու հատկություն ունեն». DJ Վակցինան հղի է (լուսանկար)«Գեղեցիկ օր»․ Լիլուի հրապուրիչ լուքը Կառուցվող խոշոր հիդրոէլեկտրակայանը լուծելու է էլեկտրաէներգիայի հետ կապված հարցերը․ Արցախի նախագահ Իլոն Մասկն անհետացել է. BloombergՌուսաստանը գլխավոր սպառնալիք է ճանաչվել ԱՄՆ-ի և ԵՄ-ի համարՌԴ ՊՆ-ն հայտնել է 144 գերիների փոխանակման մասին մանրամասներըԳնել Սանոսյանն ու «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալն արձանագրություն են ստորագրել ԲՏԱ նախարարն ու Սերբիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները Կինն ամուսնացել է նախկին ընկերոջ հոր հետ, ում հետ ծանոթացել է 11 տարեկանումՀայաստանն ու Իսրայելը պատրաստ են ակտիվացնել համագործակցությունը առողջապահության ոլորտում Ինդոնեզիայի նախագահն ասել է, որ Պուտինին է փոխանցել Զելենսկու ուղերձըՌուսաստանը և Բելառուսը լրջորեն անհանգստացած են սահմաններին ՆԱՏՕ-ի մերձեցմամբ. ԼավրովՔիչ առաջ հայ բարերարներից մեկը խոշոր գումար նվիրաբերեց Զինվորի տանը. Արմեն ՄուրադյանՄանդատից կամ պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ, խարան է կապիտուլյանտ ու հողատու լինելը․ Շարմազանով Միջատաբանը պարզաբանել է՝ վտանգավո՞ր են արդյոք զատիկների խայթոցներըՌուսաստանի բանկը ներկայացրել է 100 ռուբլու նոր թղթադրամըԹշնամին մինչեւ 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիեւին. Մովսես Հակոբյան. «Փաստինֆո»Թուրքիան Շվեդիայից ստացել է Քրդստանի աշխատավորական կուսակցության շուրջ 73 անդամների արտահանձնման երաշխիքներ. Էրդողան
Ամենադիտված