Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ) Միջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլին ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը Հող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցը Արագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումից Տարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ին Գյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվում Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ Փաշինյան Մայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործի 

Շատ լավ է, որ ՀԱՊԿ-ի Բրյուս Լին դուք եք, ինչո՞ւ չեք դիմում ՀՀ սահմանի հարցով․ Խամոյանը՝ Փաշինյանին

Քաղաքական

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց ընդդիմադիր ժամանակ՝ 2017թ-ին, ՀԱՊԿ մասին արված հայտարարությունը։

«Հենց հարձակումը սկսվում է, պարզվում է, որ չէ, ՀԱՊԿ-ի պայմանագիրը էդ դեպքի համար չէ: Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է աջակցում ամենաշատը, Ղազախստանն ու Բելառուսը դրա ամենատիպիկ օրինակն են: Մենք մեր նախընտրական ծրագրում դրա համար գրել ենք, որ հստակեցում մտցվի՝ ի՞նչ պարտավորություններ ունենք ՀԱՊԿ շրջանակներում։ Իրականում էդ ՀԱՊԿ-ն ի՞նչ է, մի հատ հասկանանք` դա մեզ օգուտ ա, թե վնաս։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ ՀՀ-ն անվտանգության ոլորտում նախ պարզաբանի Ղազախստանը մեր նկատմամբ ին պարտավորություն ունի, մենք Ղազախստանի նկատմամբ՝ ինչ։ Եվ հետո անվտանգության ոլորտում այլընտրանքներ, այո, պետք է փնտրվի»,- 5 տարի առաջ հայտարարել էր Փաշինյանը, Խամոյանն էլ հետաքրքվեց՝ «մենք Ղազախստանի նկատմամբ ի՞նչ պարտավորություններ ունենք ի վերջո, որ հայ զինվորը գնացել էր ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու»։

Վարչապետ Փաշինյանն արձագանքեց՝ պատգամավորը ճշգրիտ հրապարակեց այն օրակարգը, որն ինքը, ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելով, քննարկել է ՀԱՊԿ-ում։

«Իհարկե, մի քիչ այլ բառապաշարով, այլ տոնայնությամբ, այլ դեմքի արտահայտությամբ, այլ կարգավիճակով։ Մենք ասել ենք, որ ՀԱՊԿ-ում մեր առաջնահերթությունը ՀԱՊԿ արագ արձագանքման, ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործումն է, որպեսզի հասկանանք՝ այդտեղ աշխատող մեխանիզմ կա, թե՞ չկա։ Երբ ասվում է՝ ՀԱՊԿ-ին ինչի՞ չենք դիմել, էս ամբիոնից հայտարարվել է այդ ամենի մասին, պետք չէ հանրահայտ փաստերի մասին անընդհատ հարցեր տալ։

Այդ ձայնագրության մեջ նշված ամեն ինչը հնչել է ՀԱՊԿ աշխատանքային մակարդակով։ Եվ երբ եկել է պահը, երբ մենք պիտի գործողություն ձեռնարկենք մեր ամբողջ օրակարգի վերաբերյալ, այո, ես կայացրել եմ որոշում, իհարկե, ՀԱՊԿ մեր մյուս գործընկերների հետ։ Եվ առաջին անգամ ՀԱՊԿ պատմության մեջ գործել է արագ արձագանքման մեխանիզմ։ Լա՞վ է սա Հայաստանի շահերի համար, թե՞ վատ։ Իհարկե, լավ է։ Արդյոք սրանով բոլոր հարցերի պատասխանները տրվա՞ծ են, ոչ, տրված չեն։

Ընդդիմադիրներն ասում են՝ ՀՀ տարածքից 40 քառակուսի կմ տարածք կորցրել ենք, նախկինում 70-ից ավելի քառակուսի կմ տարածք եղել է և մինչև այսօր էլ շարունակում է մնալ ոչ մեր հսկողության տակ։ Բա ինչի՞ նախկինում ՀԱՊԿ-ին չեն դիմել էդ հարցերով։ ՀԱՊԿ կանոնադրության մեջ գրված է, որ ՀԱՊԿ-ը առաջին հերթին գործողությունները ձեռնարկում է քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ ՀԱՊԿ-ը բանակ չէ, առաջին հերթին ռազմաքաղաքական կազմակերպություն է։

Խամոյանն էլ արձագանքեց․ «Շատ լավ է, որ ՀԱՊԿ Բրյուս Լին դուք եք։ Ի՞նչն է ձեզ խանգարում ՀԱՊԿ-ին դիմել 4-րդ հոդվածով, որպեսզի Ադրբեջանի զինծառայողները դուրս շպրտվեն Հայաստանի սուվերեն տարածքից։ Դուք հանգուցալուծում եք Ղազախստանի ներքաղաքական կյանքը, ինչո՞ւ չեք հանգուցալուծում Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակը»։

«Ինչպես գիտեք՝ մի հատ է եղել Բրյուս Լի և Բրյուս Լին ՀԱՊԿ-ում չի եղել։ Բայց ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ալամ ՀԱՊԿ-ում եղել ա մի տղամարդ, որի կարգավիճակը հիմա իր կողմնակիցներն են հրապարակային կասկածի տակ դնում։ Մենք այդպիսի հավակնություններ չունենք։ Ինչ վերաբերում է Ղազախստանի հետ կապված որոշմանը, դրա վերաբերյալ բավարար պարզաբանումներ հնչել են, ես լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն չեմ տեսնում։ Հայաստանի կառավարությունն ունի բավարար լիազորություններ՝ անհրաժեշտության դեպքում և ըստ նպատակահարմարության՝ կայացնել որոշումներ։ Եվ այն դեպքում, երբ նպատակահարմար ու արդյունավետ չէ այդ որոշումը, չկայացնել այդ որոշումները»,- եզրափակեց Փաշինյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նեթանյահուն վերահսկողությունից դուրս է եկել, նրան պետք է զսպել. Իրանի արտգործնախարարՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչն այսօր կհանդիպի Էրդողանի հետ Նիկոլը շատ պուճուր ա, որ գա ու հող հանձնի Տավուշում, կռվի դաշտում ենք մեծացել. տավուշցիների ակցիանՏարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց ա. Նիկոլ Փաշինյան Այս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործընթաց էր, 8 հանդիպում է եղել, խնդիրները լուծում ենք Ադերբեջանի ցեղատեսակը հողին է հավասարացրել Քարինտակը (լուսանկարներ)Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համարԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. ՓաշինյանԷս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցումՄիջազգային մամուլը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի հացադուլինՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցըԱրագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումիցՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ինԳյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվումՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործիԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըՀանրահավաք ԱԺ-ի դիմաց. ժամը 18:00-ին կոչ ենք անում հավաքվել Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես ԱվետիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ ԱնանյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ ԶաքարյանՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՔաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էԱռաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել էՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. ՇարմազանովՈւՂԻՂ. Տավուշեցիները վաղ առավոտից հավաքվել են. բողոքի ակցիա են իրականացնում թշնամուն հանձնվող 4 գյուղերի և տարածքների որոշման դեմԱպրիլի 20. Օրվա խորհուրդՏավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ«Հրապարակ». Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Դատավորի մեքենայից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված և խոշոր չափի գումար․ «դարի կողոպուտի» հետքերովԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Փաշինյանի նախկին խորհրդականԱդրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»«Զանգեզուրի միջանցքը» կորցնելը, ադրբեջանցի փախստականների վերադարձը իրական են դառնալու. «Հրապարակ» թերթի խմբագիրՓաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էրԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»
Ամենադիտված