Նիկոլի ապրիլմեկյան ուղերձը՝ ՀՀ Սահմանադրության օրվան. Զոհրաբյան Արցախում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1563 կգ կանեփ «Թող Նիկոլի եղջերավորները դուրս գան ու էս խոտն ուտեն». ակցիայի մասնակիցները խոտ թողեցին ԱԺ-ի դիմաց Ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ասուլիսը. ՈւՂԻՂ Արցախի գլխավոր դատախազը կառավարությանն առաջարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ծրագիր մշակել «Զվարթնոցում օտարերկրացիները երկար ժամեր է սպասում են». ոստիկանությունը պարզաբանում է տարածել Արամ Հովհաննիսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում «Խաղաղության դարաշրջանում» հայկական կողմն ունեցել է ավելի քան 120 զոհ. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում Լիահույս եմ, որ սահմանադրական նորմերն առանձնահատուկ դեր պետք է ունենան առօրյայում. Երևանի քաղաքապետ 

«Փաստ». Գագիկ Ծառուկյան. Որոշ պարզաբանումներ Քրիստոսի արձանի թեմայով

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկի՝ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նախաձեռնության հետ կապված՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բացառիկ պարզաբանում է տվել «Փաստ» թերթին: Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև:

Օրեր առաջ Քրիստոսի արձանը կառուցելու իմ ընտանիքի նախաձեռնությունը հանրային լայն արձագանք ստացավ։

Շատերն աջակցեցին, ինչի համար հայտնում եմ իմ երախտագիտությունը, շատերը առարկեցին՝ բերելով փաստարկներ, այդ թվում` հիմնավոր։ Պարզ չարախոսներին չեմ անդրադառնա։Դա անհետաքրքիր է, բայց սրտացավ փաստարկներին իմ պարտքն եմ համարում անդրադառնալ։

Եվ այսպես.

Ոմանք ասում են՝ Հայաստանի համար այս դժվար պայմաններում արդյո՞ք ամենակարևորն արձանն է։ Մի՞թե այլ խնդիրներ չկան։

Պատասխանեմ. իհարկե, կան ու դրանք շատ են։ Բայց արդար է նաև ընդունել, որ դրանց լուծումներից ես երբեք անմասն չեմ մնացել, արել և անում եմ ինձնից կախված ամեն բան։ Ավելի հիմնավոր լինելու համար ներկայացնեմ փաստեր:

Մարդիկ կարիք ունեն բնակարանների.

2018-ից սկսել եմ խոշոր սոցիալական բնակարանաշինության ծրագիր։ Մի ծրագիր, որի շնորհիվ հազարավոր մարդիկ կարող էին նոր տուն ձեռք բերել շատ մատչելի գներով՝ չմտածելով պարտքի կամ ծանր վարկերի մասին։ Այդ ծրագիրը հասարակ մարդկանց համար էր, տուն ունենալու նրանց երազանքների իրականացման համար։ Եվ ի՞նչ. ստեղծվեցին արհեստական խոչընդոտներ, և սոցիալական բնակարանաշինության ծրագիրն անհեթեթ պատճառաբանությամբ կասեցվեց։

Պատասխանեմ. իհարկե, կան ու դրանք շատ են։ Բայց արդար է նաև ընդունել, որ դրանց լուծումներից ես երբեք անմասն չեմ մնացել, արել և անում եմ ինձնից կախված ամեն բան։ Ավելի հիմնավոր լինելու համար ներկայացնեմ փաստեր:

Մարդիկ կարիք ունեն աշխատանքի.

Որպեսզի հնարավոր լինի մարդկանց ապահովել աշխատանքով, պետք է կառուցվեն նոր գործարաններ, նոր ձեռնարկություններ, բացվեն նոր աշխատատեղեր։ Կարող եմ թվարկել ձեռնարկությունների ցանկը, որոնք ես փորձել եմ կառուցել, որոնց կառուցումը սկսել էի, բայց որոնք արհեստական ստեղծված խոչընդոտներով չեն իրականացվել։

Հայաստանին պետք են օտարերկրյա ներդրումներ.

Այո՛, իհարկե պետք են, օդ ու ջրի պես։ Ոչ ոք Հայաստանում չի ուզում ներդրում անել, իսկ առանց դրա տնտեսության զարգացում հնարավոր չէ։ Իմ հեղինակությամբ, իմ կապերով Հայաստան եմ բերել խոշոր ներդրողների, ովքեր պատրաստ էին աննախադեպ լուրջ գումարներ ներդնել։ Ո՞վ լուրջ զբաղվեց, ո՞վ աշխատեց հետները, ո՞վ մի հարցով օգտակար եղավ։ Ինչ տեսան այդ մարդիկ՝ անլուրջ վերաբերմունքն էր ու էժան հումորի փորձերը։ Նրանք էլ թողեցին գնացին։

Հայաստանում պետք է զարգացնել տուրիզմը.

Հեղինակավոր միջազգային հյուրանոցային ցանցերի մուտքը պետություն՝ կարևոր քայլերից է երկրի տուրիստական կշիռը բարձրացնելու համար։ Իմ կապերով, իմ խոսքի վստահության վրա՝ Հայաստան եմ բերել ամենալուրջ հյուրանոցային ցանցերից մեկին: Սկսվել է շինարարությունը, որն արդեն երկու տարի է մի արհեստական, ծիծաղելի պատճառաբանությամբ կասեցված է։ Ասեք խնդրեմ՝ ավելին ես ի՞նչ կարող էի անել, որ չեմ արել։ Տասնյակ հազարավոր մարդիկ բուժվել, կրթվել են «Ծառուկյան հիմնադրամի» միջոցներով։

Մշակութային բազմաթիվ միջոցառումներ, փառատոններ իրականացվել են «Ծառուկյան հիմնադրամի» միջոցներով, մարզական բազմաթիվ փառահեղ հաղթանակներ հնարավոր են եղել իմ ուղղակի աջակցության շնորհիվ։ Հազարավոր ընտանիքների նեղ օրին ձեռք է մեկնել իմ ընտանիքը։ Կառուցվել և վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, մարզադպրոցներ։ Ուրանա՞նք սա։ Չեմ պատասխանի մի հարցադրման՝ արձանի փոխարեն օգնեիք բանակին կամ Արցախին։ Թե որքանով եմ կարողացել օգտակար լինել թե՛ մինչև պատերազմը, թե՛ պատերազմի ընթացքում, բարձրաձայն ասելու թեմա չէ։ Ես ինձ դա թույլ չեմ տա։

Բայց Հայաստանում և Արցախում կան մարդիկ, ովքեր դա շատ լավ գիտեն։ Առանձին կուզեմ անդրադառնալ հոգևորականության որոշ հարցադրումների։ Խորապես հարգելով Հայ առաքելական եկեղեցու կանոնները և մեր եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ մշտապես եղել եմ մեր եկեղեցու կողքին։ Տարիների ընթացքում կառուցել եմ յոթ և վերակառուցել եմ մոտ երկու տասնյակ եկեղեցի։ Աջակցել եմ աշխարհով մեկ սփռված հայկական եկեղեցիներին՝ դրանք կանգուն պահելու և կապը հայկական համայնքների հետ ամուր պահելու համար։ Քրիստոսի արձանը եկեղեցի չէ։ Այն հուշարձան է, որը կարող է վեր հառնել բարձունքին որպես ճարտարապետական կոթող։ Ես պատրաստ եմ քննարկել մեր եկեղեցու հետ, լսել առաջարկները և խորհուրդները։ Արձանի նախագծի համար հայտարարվել է մրցույթ։ Թող մասնագետները, ճարտարապետները ներկայացնեն հետաքրքիր լուծումներ, հետաքրքիր գաղափարներ, թող լինի բաց քննարկում, թող լինի հանրային քննարկում։ Թող սա իսկապես լինի մտքի, գաղափարի մրցույթ։ Որևէ վատ բան կա՞ այստեղ։

Ասում են նաև, որ այն կարող է դառնալ միայն տուրիստական հետաքրքրության կոթող։ Ինչ կդառնա՝ կորոշի մարդը, հայը, քրիստոնյան, հյուրը։ Իսկ ի՞նչ վատ բան կա, որ այդ արձանը օգնի տուրիստական հոսքերի մեծացմանը դեպի մեր երկիր։ Արդյո՞ք տուրիստական հոսքեր ապահովելը մեր պետության շահի մեջ չի մտնում։ Տեղեկացնեմ նաև, որ այլ երկրներում արդեն խանդով են վերաբերվել այս գաղափարին՝ համարելով, որ Հայաստանը կարող է քրիստոնյա աշխարհի կողմից մեծ հետաքրքրություն ստանալ։ Ամփոփելով ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել գաղափարի աջակիցներին և նրանց, ովքեր փաստարկված առարկություններով էին հանդես եկել։ Հուսով եմ՝ իմ բացատրությունները համոզիչ էին։

Քրիստոսի արձանը կառուցելը իմ ընտանիքի ցանկությունն է։ Այն երկրում հույսի արթնացման, լույսի և վերելքի խորհրդանիշ կդառնա, որի կարիքը մեր պետությունը և հայ ժողովուրդն անկասկած ունի։ Իսկ ինչ վերաբերում է մեր երկրի տնտեսությունը զարգացնելուն, կարիքավորներին օգնելուն, Արցախի կողքին կանգնելուն, բարեգործություն անելուն, դպրոց ու մանկապարտեզ կառուցելուն, ապա միշտ արել եմ և այսուհետ նույնպես անելու եմ։ Այն չի գալիս փոխարինելու մյուս ծրագրերին։ Աստված պահապան մեզ բոլորիս»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռաֆայել Նադալը Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչում է «Եթե ես լինեի նախագահ․․․»․ Դոնալդ ԹրամփՆիկոլի ապրիլմեկյան ուղերձը՝ ՀՀ Սահմանադրության օրվան. ԶոհրաբյանՄեքսիկայում յոթ հոգանոց ընտանիք է սպանվել59-ամյա Քվենտին Տարանտինոն կրկին հայր է դարձել (լուսանկարներ)Արցախում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1563 կգ կանեփ «Թող Նիկոլի եղջերավորները դուրս գան ու էս խոտն ուտեն». ակցիայի մասնակիցները խոտ թողեցին ԱԺ-ի դիմաց Ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ասուլիսը. ՈւՂԻՂ Արցախի գլխավոր դատախազը կառավարությանն առաջարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ծրագիր մշակել «Զվարթնոցում օտարերկրացիները երկար ժամեր է սպասում են». ոստիկանությունը պարզաբանում է տարածել Արամ Հովհաննիսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում Ռուսաստանում կրկին երկարաձգվել է թռիչքների արգելքը«Խաղաղության դարաշրջանում» հայկական կողմն ունեցել է ավելի քան 120 զոհ. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ումԼիահույս եմ, որ սահմանադրական նորմերն առանձնահատուկ դեր պետք է ունենան առօրյայում. Երևանի քաղաքապետԹուրքիայում երեխաներով լի միջքաղաքային ավտոբուսը գլորվել է ձորը․ կան զոհեր (տեսանյութ, լուսանկարներ)Վարդավառի տոնին Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Մանկական զբոսայգի երթ կիրականացվի Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Խաչիկ գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ. վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան. ՊՆ-ն հաստատեց Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը «Սբ. Ղազանչեցոցից հետո միակը, որտեղ ես ինձ գտա»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը ՎահանավանքիցԹուրքիայի Մարմարիս լողափում հանգստացողները ձողով քշել են շնաձկանը (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է. Արման Դիլանյանի ուղերձըԱրգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի տարածքից Մեզ հետաքրքրում է Արցախի բնակչության հարցը, ոչ թե ստամոքսը լցնելու խնդիրը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա Լև Տլոստոյի անվան գրական-գեղարվեստական մրցույթ` Սյունիքի մարզի դպրոցականների համար «9 տարի միասին»․ Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի լուսանկարըՆախօրեին հակառակորդը 10 րոպե կրակ է բացել. վնասվել է Խաչիկ գյուղի ղեկավարի «Նիվան»Հրազդանում այրվել է «LuAZ» մակնիշի ավտոմեքենան Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ Երթ` ի պաշտպանություն ՀՀ ՍահմանադրությանԱրարատում Nissan XTrail-ը վրաերթի է ենթարկել 1-ամյա տղայի, որը մահացած տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը Սահմանադրության օրը նշել է «մարալների» հետ (տեսանյութ)«Սահմանադրության կարևորագույն առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է». Գագիկ Ծառուկյանի ուղերձը1995 թվականից ի վեր՝ մեր Սահմանադրությունը տարբեր փորձություններ է հաղթահարել․ նախագահի ուղերձը Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «Opel Astra»-ները և «ՎԱԶ-2106»-ը. նրանցից 2 շրջվել են. 5 վիրավորների վիճակը ծանր է Աստղագուշակ՝ հուլիսի 5-ի համարՀուլիսի 5. Օրվա խորհուրդ Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է․ Փաշինյանի ուղերձըՍահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա. «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվԴատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը. Ավինյանը վարկանիշ չունի․ «Ժողովուրդ» Մարտուն Գրիգորյանը կվերցնի մանդատը Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. «Հրապարակ» Երկրաշարժ՝ Հայաստանում. քանի բալ է կազմել ցնցման ուժգնությունը Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները. «Հրապարակ»
Ամենադիտված