ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ
ՔաղաքականՀՀ ազգային ժողովում շարունակվում են հունվարի 17-ին մեկնարկած նիստի աշխատանքները:
Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ, եթե ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու:
Այնուհետև խորհրդարանը կշարունակի օրակարգային մյուս հարցերի քննարկումը: Օրակարգում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: Թեկնածուն Քրիստիննե Գրիգորյանն է: