«Շատ ծանր որոշում ենք կայացրել. հարց տվե՞լ ենք՝ ի՞նչ պայմաններում են աշխատում մեր դիվանագետները». Փաշինյան
Տեսանյութեր«Դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենքը սահմանում է, որ օտարերկրյա պետություններ դիվանագիտական ծառայության մեկնող դիվանագետներին պետք է փոխհատուցում տրվի, որի չափը սահմանվել է կառավարության որոշմամբ՝ 2014 թվականին։ Այդ պահից ի վեր այդ սանդղակում փոփոխություն չի իրականացվել։ Իսկ այժմ ունենք մի իրավիճակ, որ բազմաթիվ երկրներում մեր կողմից տրվող փոխհատուցումը չի համապատասխանում տվյալ երկրում անհրաժեշտ ծախսերին ու կենսամակարդակին։ Մենք առաջարկում ենք փոփոխություն կատարել այդ որոշման մեջ». Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ՀՀ կառավարության նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Առաջարկվող փոփոխության հիմքում ընկած է ՄԱԿ-ի համապատասխան ինդեքսը, որը բխեցվում է Նյու Յորքում հնարավոր ծախսերից, գնային իրավիճակից: Մենք դա մեզ համար որպես հիմք ենք վերցրել, կատարել ենք որոշակի սրբագրումներ, մշակել ենք ազգային ինդեքս։ Առաջարկվող ազգային ինդեքսը ստուգվել ու հավանության է արժանացել ՄԱԿ-ի միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի ներկայացուցչի կողմից»,- եզրափակեց Միրզոյանը: